Последние новости

Եվս մեկ աճյուն է հայտնաբերվել

Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Վերջինս, նախնական տվյալներով, ռազմական գործողություններին մասնակցած ժամկետային զինծառայող է»,– նշված է հաղորդագրության մեջ:

ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները որոնումները կշարունակեն վաղը Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Պատերազմի ավարտից հետո որոնումների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է 1524 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ