Ֆրանսահայերը կրկին օգնություն են ուղարկել
Ֆրանսիայի «Հույս Հայաստանի» մարդասիրական ասոցիացիան ավելի քան 900 ծանրոց օգնություն է հավաքել՝ ի նպաստ Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքների:
Ինչպես հայտնում է armenews.com Ֆրանսիական կայքը, նախաձեռնության հեղինակը սենատոր Վալերի Բոյերին է։ Նրան աջակցել է Մարսելի 11-րդ և 12-րդ շրջանների քաղաքապետ Սիլվեն Սուվեստրին, որը պատրաստակամորեն տարածք է տրամադրել օգնության հավաքագրման համար:
Հումանիտար նախաձեռնությանն արձագանքել են ֆրանսահայ ճանաչված գործիչներ ու սփյուռքի հայկական կազմակերպություններ:
«Հույս Հայաստանի» կազմակերպության ներկայացուցիչ, հայազգի Ժիլբեր Լեոնյանը հիշեցրել է, որ ասոցիացիան ստեղծվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հաջորդ օրը:
«Կյանքը չի դադարում,- ասել է նա,- դուք պետք է ապրելու պատճառներ գտնեք ու հույս: Դուք պետք է սովորեք ապրել, որ կյանքը իմաստ ունենա»:
Կայքը հայտնում է, որ մարդասիրական օգնությունը բաղկացած է զանազան բժշկական սարքավորումներից, հագուստից, կոշիկներից, խաղալիքներից և նոր դպրոցական սարքավորումներից, որոնք Հայաստանին են տրամադրել Ֆրանսիայում առևտրով զբաղվող մեր հայրենակիցները:
Ըստ նույն աղբյուրի` հումանիտար օգնությունը շուտով կուղևորվի Վրաստանի Փոթի նավահանգիստ, որտեղից ավտոմոբիլային տրանսպորտով՝ Հայաստան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.