«168 ժամ»․ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԱՅՎԱԶՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱ ՊԱՇՏՈՆԻՆ
2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակված Արա Այվազյանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա այդ պաշտոնին, տեղեկացնում է «168 ժամն» ու հավելում, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ նրան կփոխարինի ՀՀ ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը:
Ըստ պարբերականի՝ լրջագույն քաղաքական տարաձայնություններ կան Արա Այվազյանի և ՀՀ իշխանությունների՝ մասնավորապես՝ նրանց վարած քաղաքականության, դրա իրականացման մշակույթի միջև:
Այդ տարաձայնությունները, ի դեպ, սկսվել են Այվազյանի պաշտոնավարման հենց սկզբից և նրա՝ 2020 թվականի դեկտեմբերին Մոսկվա կատարած այցից, որի շրջանակում Արա Այվազյանը բավականին կոշտ ձևակերպումներով հանդես եկավ Թուրքիայի տարածաշրջանային կործանարար քաղաքականության և հատկապես Արցախյան պատերազմում դերակատարության մասին, որից հետո տեղեկություններ տարածվեցին, որ դա բարկացրել է Փաշինյանին և խոսակցության պատճառ դարձել Փաշինյանի և Այվազյանի միջև: Նման դրվագներն այս ամիսներին քիչ չեն եղել ու հատկապես վերաբերել են Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների հեռանկարին: Հենց այդ պատճառով է, որ վերջին ամիսներին բազմիցս տարածվում են լուրեր Արա Այվազյանի հրաժարականի մասին, որն ինքը՝ նախարար Այվազյանը, համառորեն հերքում է:
Նման խնդրահարույց դրվագներից հերթականը կարծես Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանի՝ Հանրային Հեռուստաընկերությանն օրերս տված հարցազրույցն է, որի ընթացքում Գրիգորյանը խոսում է Թուրքիայի հետ հարաբերություններում շտկումներ անելու անհրաժեշտության մասին:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նախ՝ Արա Այվազյանն անդրադառնալով Արմեն Գրիգորյանի պնդումներին, ասաց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի կողմից՝ ակնարկելով, որ Արմեն Գրիգորյանը չի արտահայտում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը:
Ապա նախարարը նաև ասաց, որ ՀՀ դիվանագիտության գերակայությունների շարքում է Ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, Հայաստանը շարունակում է հանդես գալ՝ որպես Ցեղասպանության դեմ պայքարի, մարդկության դեմ հանցագործությունների պայքարի կանխարգելման օրակարգի առաջամարտիկ:
Ակնհայտորեն իշխանության շարքում ներկայումս միայն ՀՀ ԱԳ նախարար Այվազյանն է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին խոսում է իրատեսական և բաց տեքստով, գրում է պարբերականը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-15 09:27
Жители села Ольговка Курской области пожаловались Владимиру Путину на трудности, возникшие после их эвакуации, и призвали «завершить эту проклятую войну, унесшую множество невинных жизней».
-
2024-11-15 09:25
Еврокомиссия дала «позитивную оценку» выделению Киеву второго транша макрофинансовой помощи в €4,1 млрд из Европейского фонда поддержки Украины. Решение должно быть теперь одобрено Советом ЕС, сообщила пресс-служба Еврокомиссии.
-
2024-11-15 09:23
Фан-клубы сборной Армении FAF и Red Eagles возобновили акцию с требованием отставки главы Федерации футбола Армении Армена Меликбекяна после поражения сборной в матче с Фарерскими островами. Ранее фанаты провели совместное шествие к стадиону "Республиканский" перед игрой Лиги наций и устроили акцию на трибунах, скандируя лозунги с требованием отставки Меликбекяна.
-
2024-11-15 09:21
Пресс-секретарь Ереванского государственного университета (ЕГУ) Кнар Мисакян опровергла информацию о якобы закрытии кафедры общей физики и астрофизики имени В. Амбарцумяна.