Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՄՆ-Ն ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄՈՏ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՓԱՍՏԻՆ
Վերջին օրերին ակտիվ քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունների ապագան: Այս հարցը անկախ Հայաստանի գլոբալ մարտահրավերներից է, որին բախվել են բոլոր նախկին ղեկավարները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, ով իր գրառումը վերնագրել է «Հայ-թուրքական (չ)հարաբերությունների մասին»:
Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է հստակ գիտակցել, որ հայ-թուրքական հարաբերություններն ունեն զարգացման 2 հիմնարար սկզբունք:
1. Հարաբերությունների կարգավորում (normalization)
2. Հաշտեցում (reconsiliation)
Սրանք երկու էապես տարբեր սկզբունքներ են: Եթե շատ կարճ, առաջինը ձեռնտու է մեզ, երկրորդը՝ թուրքական կողմին:
Հարաբերութունների կարգավորման կոնցեպտին (առանց նախապայմանների) մեծ հաշվով կողմ են եղել Հայաստանի 3 նախկին նախագահները և աշխատել են այդ ուղղությամբ:
Հաշտեցման կոնցեպտը նշանակում է մոռանալ անցյալը և ամեն ինչ սկսել «մաքուր էջից»: Սա թուրքական օրակարգ է, որից բխում է, որ պետք է մոռանալ Ցեղասպանությունը, մեր արտաքին քաղաքական օրակարգից հանել Ցեղասպանության միջազգային ճանաչումը և սկսել «բարեկամություն» անել: Միաժամանակ, սա նշանակում է սեպ խրել Հայաստանի և Սփյուռքի միջև:
Հիմա հասկանալի է չէ՞, թե ինչու է ԱԽՔ-ը հարաբերությունների շտկման կոչ անում, Մակունցը Վաշինգտոնում դեսպան նշանակվում, վարչապետը հայտարարում, որ պետք չէ թշնամիներ ունենալ: Սա է ամբողջ տրամաբանությունը:
Այսինքն, Հայաստանի իշխանությունները և Թուրքիան գնում են թուրքական սցենարով, այս ամենն անում են ապրիլի 24-ին ընդառաջ, երբ միջազգային հիմնական խաղացողը՝ ԱՄՆ-ն աննախադեպ մոտ է Ցեղասպանության ճանաչման փաստին:
Չսիրելի իշխանություններ, եթե ուզում էիք հայ-թուրքական գործընթաց ունենալ, սկսեիք երեք տարի առաջ: Եթե ուզում եք հիմա ունենալ, սկսեք ապրիլի 25-ից՝ եթե ձեր օրակարգը թուրքական ծագման չէ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.