Последние новости

Տավուշում բացվել է կանաչ գյուղատնտեսության առաջին ուսումնական կենտրոնը

Տավուշի Հովք գյուղում բացվել է կանաչ գյուղատնտեսության առաջին ուսումնական կենտրոնը: Կենտրոնում հնարավոր կլինի ծանոթանալ Հայաստանի համար կիրառելի և արդյունավետ նորարար մեթոդներին ու տեխնոլոգիաներին, որոնք կլուծեն գյուղատնտեսության առաջ ծառացած խնդիրները շատ ավելի արագ և պարզ եղանակով՝ խնայելով բնական ռեսուրսները ու բարձրացնելով արդյունավետությունը։

Կցուցադրվի, թե ինչպես գյուղատնտեսությունը դարձնել նորարար և շահավետ բիզնես՝ չվնասելով բնությանը։ Բացի այդ, Կենտրոնի շնորհիվ կստեղծվի նաև երկար սպասված կապը ֆերմերների, ուսանողների, խորհրդատվական ծառայությունների, մասնավոր ու պետական սեկտորի, տուրիստների և հետաքրքրված սպառողների միջև։

Կենտրոնը վերազինվել է կայուն տեխնոլոգիաներով շնորհիվ ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։ Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Կենտրոնը ղեկավարվում է Կանաչ Արահետ ՀԿ-ի կողմից, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ