Последние новости

Դատախազները չեն ներկայացել Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին

Դատախազներ Գևորգ Բաղդասարյանը և Պետրոս Պետրոսյանը չեն ներկայացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին:

Սա առաջին դատական նիստն է ՍԴ որոշումից հետո, որով ՔՕ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Նախօրեին երեկոյան ՍԴ-ն հրապարակել է 42-էջանոց որոշումը: ՍԴ որոշման զգալի մասը հրապարկվել է անցած շաբաթվա վերջին:

Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են հենց այդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում: Փաստացի, դատարանը պետք է դադարեցնի այդ հոդվածով քրեական հետապնդում վերը թվարկված անձանց, ինչպես նաև նմանատիպ մեղադրանքով այդ գործի շրջանակում անձանց նկատմամբ, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ