Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը սկսվեց ընդմիջումով
Դատավոր Աննա Դանիբեկյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը սկսելուն պես ընդմիջում հայտարարեց՝ պարզելու համար որոշ մասնակիցների բացակայության պատճառը:
Բացակայում էին երկու դատախազները, ըստ որում՝ նրանցից միայն Գևորգ Բաղդասարյանից էր հաղորդագրություն ստացվել այն մասին, որ պատրաստվում է ծավալուն միջնորդություն՝ կապված նախօրեին հրապարակված ՍԴ որոշման հետ, ուստի դատախազը խնդրում է նիստը հետաձգել ապրիլի 6-ին: Պետրոս Պետրոսյանից ոչ մի լուր չէր ստացվել:
Բացակայում էր նաև Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: Նա եկավ ընդմիջում հայտարարելուց մեկ րոպե անց:
Սա դատարանի առաջին նիստն է Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որը ՔՕ 300.1 հոդվածը ճանաչել էր ՀՀ Սահմանադրության 78 և 79 հոդվածներին հակասող: ՍԴ-ն նախօրեին երեկոյան հրապարակել էր որոշման 42 էջանոց ամբողջական տեքստը: Եզրափակիչ մասը ՍԴ-ն հրապարակել էր դեռևս անցած շաբաթվա վերջին: ՍԴ որոշումը վերջնական է, բողոքարկման ենթակա չէ: ՍԴ-ն 300.1 հոդվածը համարում է իրավունքի և մեղսագրվող արարքների տեսակետից անորոշ, պարզ չէ, թե ինչ կարգի տապալման մասին է խոսքը՝ հաշվի առնելով, որ հոդվածը կիրառվել է մի՝ գործող Սահմանադրությամբ, բայց փորձել են կիրառել մյուս Սահմանադրության դեպքում:
Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են հենց 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում: Դատարանը, փաստորեն, նշված ամբաստանյալների, ինչպես նաև այս գործի շրջանակում համանման մեղադրանքով անցնող բոլոր անձանց նկատմամաբ այս հոդվածով քրեական հետապնդումը պետք է դադարեցնի:
Նշենք, որ դատավորը թույլ չտվեց դատավարության մասնակիցների շարքում տեղ զբաղեցնել Սեդրակ Քոչարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանին՝ պատճառաբանելով, որ համապատասխան միջնորդությունը առայժմ չի քննվել, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: