Последние новости

Պուտին․ ՌԴ-ն թույլ չի տա, որ ազգային հողի վրա հակասությունները տեղափոխվեն իր տարածք

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստում հայտարարել է` Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ ազգային և կրոնական հողի վրա հակասություններ հրահրվեն կամ այլ երկրների հակամարտությունները տեղափոխվեն իր տարածք:

«Այսօր աշխարհի քարտեզի վրա բոցկլտացող թեժ կետերի մեծ մասի հիմքում տնտեսական և քաղաքական պատճառներն են։ Բայց հակամարտություններ հրահրելու համար, որպես կանոն, ազգամիջյան և կրոնական անհանդուրժողականություն են սադրում։ Մենք չպետք է նման բան թույլ տանք Ռուսաստանում», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ այսօր ռուսաստանցիների ավելի քան 80 տոկոսը դրական է գնահատում երկրում ազգամիջյան հարաբերությունների վիճակը, սակայն այդ հարցերը պահանջում են մշտական, ամենօրյա աշխատանք, քանի որ վերաբերում են մարդկանց համար շատ զգայուն ոլորտի, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ