Գերության մեջ հայտնվածների ազատ արձակման թեման են քննարկել կաթողիկոսն ու ԱՄՆ դեսպանը
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր` մարտի 30-ին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսիին։ Տեղեկությունը հայտնում է կաթողիկոսի ֆեյսբուքյան էջը։
«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակի պայմաններում Հայոց Եկեղեցու իրականացրած ծրագրերին և կրած ազդեցություններին։ Խոսվել է պատերազմի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից ցուցաբերված աջակցության, ինչպես նաև զինծառայողների և Արցախից տեղահանված ընտանիքների հոգևոր խնամքի մասին։ Տեղեկություններ են փոխանցվել առ այսօր շարունակվող սոցիալական աջակցության ծրագրերի, զոհված և անհայտ կորած զինվորների ընտանիքների հետ տարվող հովվական աշխատանքի վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ արծարծվել է գերության մեջ հայտնվածների ազատ արձակման և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող միջոցների հարցը։
Հանգամանորեն քննարկվել են գրավված և հանձնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.