Վերջին ժամանակներս ադրբեջանցիների ակտիվությունը չի կարող անպատասխան մնալ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն, հանդիպել նախարար Դավիթ Բաբայանի հետ:
Քննարկվել են երկրի արտաքին քաղաքականության գերակայություններին վերաբերող հարցեր: Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը, որի ընթացքում հիմնական թեզերը, ըստ խորհրդարանի ղեկավարի, համահունչ էին նոր իրողություններին:
«Այսօր Արցախի անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է, վերջին ժամանակներս ադրբեջանցիների դրսևորած ակտիվությունը չի կարող անպատասխան մնալ: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ հայկական մեքենաները քարերով ջարդվում էին»,- ասել է Արթուր Թովմասյանը:
Խոսքը միջազգային ատյաններում օրակարգային այս և այլ հարցերի բարձրացման անհրաժեշտության մասին է:
ԱԺ նախագահը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև նշել է տարբեր երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման կարևորությունը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նշել է խորհրդարանական դիվանագիտության՝ որպես արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկի կարևորությունը: «Մենք պետք է օգտագործենք բոլոր ներքին ռեսուրսները, ստեղծենք ամուր թիկունք, որպեսզի արտաքին ճակատում ուժեղ լինենք»,- ընդգծել է արտգործնախարարը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.