Գրեք ձեր ծննդյան ամիսը, անվան առաջին տառը. ինչպես են գողանում ձեր ինքնությունը համացանցում
Սոցիալական կայքերում աշխատանքի կեղծ հայտարարությունների միջոցով չարակամները խաբեությամբ տիրանում են օգտատերերի գաղտնաբառերին և դրա միջոցով նաև՝ անձնական տվյալներին՝ լուսանկարներ, անձնական տեղեկություններ և այլն:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը:
«Օրինակ՝ կարող են անձնական բնույթի լուսանկարներ լինել մարդկանց մեյլերում ու կարող են այդ լուսանկարները չհրապարակելու դիմաց մարդկանցից գումարներ կորզել»,- ասաց նա:
Մեկ այլ դեպքում Facebook-ի օգտատիրոջ անունով կեղծ էջ են բացել ու նրա իրական ընկերներից գումար շորթել:
«Նրա անունից նամակներ էին գրել՝ ասելով, որ զինծառայողին գումար է հարկավոր, որն իրենք այդ պահին չեն կարողանում ուղարկել, ու ասել էին. «կլինի դուք ուղարկեք, մենք առավոտյան գումարը ձեզ հետ կուղարկենք»: Այսինքն՝ ինքնության գողություն է տեղի ունենում, չարագործը իրեն դնում է մարդկանց ընկերոջ տեղը ու փորձում է գումար կորզել»,- ասաց Հայրապետյանը:
Իսկ օրեր առաջ բացահայտված մեկ այլ դեպքով օգտատերերին խաբել էին, թե գումար են շահել, իսկ հետո այդ գումարը նրան փոխանցելու պատրվակով նրանից պահանջել նրա բանկային քարտի բոլոր տվյալները՝ դրանում առկա գումարին տիրանալու համար: Խարդախությունը բացահայտվել է օգտատերերից մեկի աչալրջության շնորհիվ, ով հնարավոր վտանգի մասին ահազանգել է պատկան կառույցներին:
Այս կարգի խաբեության զոհ չդառնալու համար Գևորգ Հայրապետյանը խորհուրդ է տալիս կապի այլ միջոցով պարզել տեղեկության իսկությունը: Բայց քանի որ խարդախությունների փաթեթավորումները կարող են ամենատարբեր ձևեր ունենան, ապա կա ավելի պարզ տարբերակ ու ընդհանուր կանոն: «Եթե որևէ հավելված պահանջեց ձեր անձնական տվյալներին հասանելիություն, ապա միանգամից դրեք մի կողմ ու կասկածով մոտեցեք այդպիսի հավելվածներին»,- ասաց նա:
Գևորգ Հարությունյանը փաստում է՝ անձնական տվյալների անվտանգության հարցով իր ղեկավարած գործակալություն դիմողների թիվը մեծ չէ, բայց համացանցում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ պոտենցիալ խաբվելու միտումը հայաստանյան հասարակության շրջանում բավական մեծ է:
«Օրինակ՝ երբ ինչ-որ մեկը գրում է. «գրեք ձեր ծննդյան ամիսը կամ անվան առաջին տառը», բավական է միայն տեսնել, թե ինչ հսկայական քանակի մարդիկ են արձագանքում այս կոչին ու մեկնաբանությունում գրում պահանջվող տեղեկատվությունը: Մարդիկ ուղղակի չեն պատկերացնում, որ ծննդյան ամիսը հայտնելուց հետո իրենք կարող են խարդախության զոհ դառնալ»,- ասաց Հայրապետյանը:
Գործակալության պետի խոսքով` գործակալությունը օգտահաշիվներ ունի սոցիալական բոլոր կայքերում ու դրանց միջոցով մոնիթորինգի է իրականացնում: Եթե լինում են քրեաիրավական բնույթի կասկածներ, դիմում է իրավապահ մարմիններին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.