JPost. ԲԱՅԴԵՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱԶԴԱՆՇԱՆ ԿԼԻՆԻ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ. ՃԱՆԱՉՄԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Աններելի բարոյական թերության պատճառով Իսրայելը և շատ այլ երկրներ չեն կարողանում կամ նույնիսկ հրաժարվում են ճանաչել 1915-ին օսմանյան թուրքերի կողմից հայ քրիստոնյաների նկատմամբ իրականացված Հայոց ցեղասպանությունը, գրում է Jerusalem Post-ը:
«Միայն 2019 թվականին Միացյալ Նահանգներն ընդունեց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այնուամենայնիվ, այս պահին ԱՄՆ նախագահը դեռ դա չի արել: Քամին վերջապես փոխո՞ւմ է ուղղությունը:
Շատ պատմաբանների կողմից ցեղասպանությունը դիտվում է որպես Հոլոքոստին նախորդող, և դրա չճանաչումը հաճախ նշվում է որպես ապացույց այն բանի, թե ինչու է Հոլոքոստի հիշատակումը կարևոր նշանակություն ապագա ցեղասպանությունները կանխելու համար: Չնայած համոզիչ ապացույցներին և ականատեսների վկայություններին՝ ճանաչման հետ կապված տարաձայնություններ կային ՝ սպանության համար պատասխանատվությունն ընդունելուց Թուրքիայի կտրուկ մերժման պատճառով:
Իսրայելի դեպքում կառավարությունը հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը `Թուրքիայի հետ անկայուն, բայց ռազմավարական քաղաքական հարաբերությունների պատճառով:
Տասնամյակներ շարունակ Թուրքիան շանտաժի է ենթարկել և սպառնացել ժողովուրդներին, եթե նրանք նույնիսկ դիտարկեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը:
Սկզբնական շրջանում Իսրայելը դա չէր կարող իրեն թույլ տալ քաղաքական տեսանկյունից: Իսրայելը մեծապես հույսը դնում էր Թուրքիայի վրա ՝ որպես այն սակավաթիվ մահմեդական պետություններից մեկի, որի հետ նա ուներ համագործակցություն և դիվանագիտական հարաբերություններ: Սակայն տասնամյակների ընթացքում Թուրքիան իսլամիստ բռնապետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատճառով դարձել է ավելի թշնամական Իսրայելի նկատմամբ: Ավելին, Թուրքիան գնալով աշխարհաքաղաքականորեն միավորվում է Իրանի հետ:
Այսօր Իսրայելը քիչ կախված է Թուրքիայից, քան երբևէ, հատկապես արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Սակայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և պատմության միանշանակ կողմն անցնելու փոխարեն Իսրայելի կառավարությունը նույնիսկ այսօր դավաճանեց հայ ժողովրդին ՝ զենք վաճառելով Ադրբեջանին:
Միացյալ Նահանգների դեպքում տասնամյակների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչումը բազմիցս եղել է օրակարգում: Քառասուն տարի առաջ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն օգտագործեց «ցեղասպանություն» բառը, բայց Թուրքիայում տեղի ունեցած վրդովմունքից հետո ԱՄՆ Կոնգրեսը մի քանի անգամ հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը քաղաքական շահերի պատճառով:
2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող 401-11 բանաձևը, որից հետո ԱՄՆ Սենատը ընդունեց նման որոշում: Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ շատ նախագահներ խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մինչ այժմ նրանցից ոչ մեկը չի կատարել իր խոստումը:
Այս տարվա մարտին Սպիտակ տան աղբյուրները հայտնեցին, որ Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը ՝ կատարելով մի քայլ, որը կշտկի պատմական սխալը:
Կարևոր է նշել, որ Հայոց ցեղասպանությունը պարզապես սարսափելի իրադարձություն չէր: Դա, թերևս, աշխարհում երբևէ տեսած ամենավատ կազմակերպված ցեղասպանությունն էր (այն ժամանակ), և ոչ թե պատերազմի համատեքստում, այլ այն պատճառով, որ հայերը քրիստոնյա էին:
Օսմանների կողմից քրիստոնյաների հալածանքները տեղի են ունեցել Հայոց ցեղասպանությունից շատ տարիներ առաջ, բայց սրվել են օրենքի ընդունմամբ, համաձայն որի ՝ հայերը զրկվել են իրենց ունեցվածքից, զանգվածաբար տեղահանվել և մահվան երթերով ուղարկվել սիրիական անապատ անմարդկային պայմաններում:
Օսմանները սպանում էին հայ գիտնականներին և մտավորականներին, նրանց բռնության ենթարկում, ստրկացնում հայ կանանց և աղջիկներին, իսկ ողջ մնացածներին ուղարկում համակենտրոնացման ճամբարներ, մահապատժի ենթարկում: 1914-1918 սպանվեց 1-1,5 միլիոն հայ:
Միանգամայն ամոթալի է, որ ազգերի համայնքը շարունակեց թույլ տալ Թուրքիային օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքը `վախեցնելու համար այլ ժողովուրդներին: Տասնամյակներ շարունակ Թուրքիան ակտիվորեն գրաքննության է ենթարկել նրանց, ովքեր Թուրքիայում ճանաչել են Ցեղասպանությունը, և նույնիսկ ոչնչացրել ապացույցներ:
Այն դեպքում, երբ Հոլոքոստի ժխտումը անօրինական է, Թուրքիան անօրինական է հայտարարել Հայոց ցեղասպանությունը չժխտելը, և դրան թույլ տալու գործում ներգրավված է ամբողջ աշխարհը:
Նույնիսկ եթե մի քանի համաշխարհային գերտերություններ ճանաչեին Հայոց ցեղասպանությունը, մենք այսօր կապրեինք այլ իրականության մեջ, որտեղ փոքր երկրները չէին վախենա ճանաչել ակնհայտ պատմական փաստը:
Ճանաչման ժամանակն է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 15:07
Церковь мешает премьеру Николу Пашиняну превратить Армению в "Западный Азербайджан". Об этом бывший вице-спикер парламента Армении, представитель РПА Эдуард Шармазанов заявил в соцсети.
-
2025-06-09 15:06
Руководитель парламентской фракции "Армения" Сейран Оганян подтвердил, что их политсила готова в разумные сроки предоставить недостающие подписи 28 депутатов для инициирования в Национальном Собрании процедуры импичмента премьер-министру РА Николу Пашиняну.
-
2025-06-09 15:05
По результатам исследований, проведенных с целью строительства в Армении нового атомного энергоблока, будет уточнена его модель, учитывающая как особенности армянской энергосистемы, так и вопросы мощности и структуры финансирования. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения годового отчета «Об исполнении государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 9 июня министр территориального управления и инфраструктур Давид Худатян.
-
2025-06-09 14:31
Иеромонах Асохик Карапетян заявил, что против Армянской Церкви готовится террор на государственном уровне, а компетентные органы бездействуют.