ԱՄՆ Պետքարտուղարություն․ Ադրբեջանում կիրառվում են սպանություններ, խոշտանգումներ, բռնաճնշումներ
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ կան, ներառյալ անօրինական ու կամայական սպանությունները, խոշտանգումները, մասնավոր կյանքին կամայական միջամտությունը, երկրի սահմաններից դուրս քաղաքական դրդապատճառներով բռնաճնշումները, կարծիքի արտահայտման ազատության և մամուլի ազատության սահմանափակումները: Այս մասին նշված է աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի մասին ԱՄՆ Պետքարտուղարության ամենամյա զեկույցում, հայտնում է News.am-ը:
ԱՄՆ զեկույցում լուսաբանվում են մարդու իրավունքների կարևոր խնդիրները, ինչպես՝ քաղբանտարկյալների, կոռուպցիայի խնդիրները, դատական համակարգի անկախության հետ կապված լայնորեն տարածված խնդիրները, լրագրողների նկատմամբ բռնությունը, զրպարտության քրեականացումը, լրագրողների հետապնդումներն ու կալանավորումները կասկածելի մեղադրանքներով և վեբկայքերի արգելափակումը:
«[2020 թվականի] մայիսի 15-ից մայիսի 19-ի առավոտ Turan.az լրատվական կայքը և իր Contact.az մասնաճյուղը ենթարկվել են զանգվածային կիբեռհարձակման և երկու անգամ արգելափակվել են: Հարձակումը կատարվել է այն բանից հետո, երբ կայքերը քննադատական հոդվածներ են հրապարակել կառավարության COVID-19 համավարակ գործողությունների վերաբերյալ,- նշված է զեկույցում: - Ադրբեջանի կառավարությունը չի հետապնդել և չի պատժել այն պաշտոնատար անձանց մեծ մասին, որոնք խախտում են մարդու իրավունքները, նրանց անպատժելիությունը շարունակել է խնդիր մնալ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.