Տարոն ՍԻՄՈՆՅԱՆ․ «ԼՈՒՌ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱԴԵՊԸ» ԿԱՐՈՂ Է ՔԱՆԴԵԼ ՓԽՐՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԲՈՂՋ ԻՐԱՎԱԿԱՐԳԸ
Ադրբեջանաթուրքական կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները (ագրեսիա, պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ էթնիկ զտումներ, խոշտանգումներ, վարձկանների օգտագործում, ահաբեկչություն և այլն) տարածաշրջանում և ընդհանրապես՝ միջազգային հարթակում ստեղծել են լրիվ նոր իրավիճակ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մի կողմից խնդրով հետաքրքրված գրեթե բոլոր պետություններն ու միջազգային կազմակերպություններն ընդունում են, որ Ադրբեջանը կատարել և կատարում է միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, մյուս կողմից վերջինիս նկատմամբ ոչ մի հետևանք չեն առաջացնում։ Ավելին, խոսում են «մոռանալու, հաշտվելու և տարածաշրջանում նոր բարեկամական կյանք սկսելու» մասին։
Սա վտանգավոր նախադեպ է, քանի որ ուղղակիորեն հակասում է միջազգային իրավակարգի էությանն ու անգամ՝ դրա գոյությանը։
Միջազգային իրավունքում գոյություն ունի ex injuria jus non oritur սկզբունքը, համաձայն որի անօրինական գործողություններն իրավունք չեն ստեղծում։
Հետևաբար, եթե Արցախյան խնդրի լուծմանը ներգրավված կամ դրա լուծմամբ շահագրգրված պետություններն ու կազմակերպությունները փաստում են, որ այսօրվա իրավիճակը ստեղծվել է միջազգային իրավունքի կոպիտ խախտումների արդյունքում, ապա չպետք է ընդունեն այն որպես իրավաչափ, օրինական կամ այլ կերպ ընդունելի։
Նախադեպը շատ ավելի վտանգավոր է դառնում, երբ հիմնական տուժողը՝ հայկական կողմը՝ ինքն է հաշտվում այս իրավիճակի հետ՝ սահմանների որոշակիացման, ճանապարհների բացման և համատեղ օգտագործման, իրավաչափ պահանջներից հրաժարման և այլ գործողություններով։
Պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո՝ ամեն օր, հայկական երկու պետությունները պետք է ամբողջ աշխարհին ներկայացնեն ադրբեջանաթուրքական հանցագործությունները՝ որպես սպառնալիք միջազգային անվտանգությանը, քանի որ այս «լուռ համաձայնության վտանգավոր նախադեպը», որ այսօր զարգացվում է, ի վիճակի է քանդելու առանց այն էլ փխրուն միջազգային ամբողջ իրավակարգը։
Սա չանելը կամ գործողություններով այլ կերպ այս նախադեպին նպաստելը հավասարազոր է համաձայնելու և արդարացնելու ադրբեջանաթուրքական կողմի ագրեսիան, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.