ՀՀ օմբուդսմեն. ադրբեջանցիները պետք է հեռանան Սյունիքից իրենց զինվորներով և ցուցանակներով
Ադրբեջանցիները պետք է հեռանան Սյունիքից իրենց զինվորներով և ցուցանակներով: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Թաթոյանը նշեց, որ Սյունիքում ադրբեջանցիների հայտնվելը որևէ իրավական հիմք չունի: «Այնտեղ նրանք հայտնվել են բռնության սպառնալիքի ներքո: Ադրբեջանցի զինվորները սպառնացել են մարդկանց, ասել՝ եթե չհեռանաք, դրոն կուղարկենք: Նրանց ներկայությունն այնտեղ անօրինական է և սպառնում է Հայաստանի բնակիչների իրավունքներին»,-ասաց Թաթոյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջ է քաշել անվտանգության գոտու գաղափարը:
«Ադրբեջանցիները պետք է հեռանան Սյունիքից իրենց զինվորներով և ցուցանակներով: Արոտավայրերը և հողերը պետք է օգտագործվեն բնակիչների կողմից»,-հայտարարեց Թաթոյանը:
Նա նաև հայտնեց, որ հանդիպել է նախագահի հետ, և վերջինս կարծիք է հայտնել, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսք չկա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:51
Премьер Израиля Биньямин Нетаньяху и президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа согласились на прекращение огня. Об этом заявил американский посол в Турции и специальный посланник США по Сирии Том Барак.
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.
-
2025-07-19 10:55
Президент США Дональд Трамп заявил в субботу, что Армения и Азербайджан близки к заключению соглашения о мире.