ՀՀ օմբուդսմեն․ Ադրբեջանը գերիների հարցում խճճվել է ստի մեջ
Գերիներին չվերադարձնելը և մարմինների ու անհայտ կորածների որոնման հարցերում խոչընդոտներ հարուցելը տեղավորվում է Ադրբեջանի իշխանությունների հայերի հանդեպ ատելության քաղաքականության մեջ: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը չի հաստատում գերիների թիվը: Գերիների մեջ, հավանաբար, կանայք կան. Ադրբեջանը սա ևս չի հաստատում:
Նրանց քաղաքականությունը հիմնված է ատելության վրա: «Գերիներին վերադարձնել հրաժարվելով՝ Ադրբեջանը հոգեկան ցավ է պատճառում նրանց հարազատներին և փորձում է հասարակության մեջ լարվածություն հրահրել: Ադրբեջանի իշխանությունները սա հրաշալի գիտակցում են, և չնայած դրան՝ շարունակում են: Բացահայտ չարաշահում են բոլոր իրավաբանական ընթացակարգերը: Գերիներին ահաբեկիչներ են ներկայացնում և այնպես են խճճվել ստի մեջ, որ մերթ ասում են՝ ովքեր նոյեմբերի 9-ից հետո են, ահաբեկիչ են, ովքեր մինչև՝ գերիներ, հետո ասում են, որ բոլոր գերիներին վերադարձրել են, հետո ասում են՝ ովքեր մինչև նոյեմբերի 9-ն են, նույնպես ահաբեկիչներ են: Նրանք այս սկզբունքով են գործել նաև մինչ պատերազմը: Օրինակ՝ «սև ցուցակի» գաղափարը: Նրանք այսպես փորձել են Արցախը մեկուսացնել արտաքին աշխարհից»,- նշեց Արման Թաթոյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.