«Երեխուն դիտավորյալ են կորցրել». անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում են
Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր Աժ-ում հանդիպել են խորհրդարանի պատգամավորների հետ, նրանց ներկայացրել իրենց մտավախություններն ու կասկածները:
Դռնփակ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ծնողներից մեկը՝ Տիգրան Շահբալյանի հայրը մտավախություն հայտնեց, որ իր որդուն «դիտավորյալ են կորցրել»: «Որովհետև երեխան շատ բան գիտի: Տեղեկություններ կան, որ երեխաների հետ վիճել են, ուժ են կիրառել: Ինչի՞ համար են նրանց առանց ուղեկցորդի արդեն գրավված տարածքներ տարել»,-ասաց Տոնական Շահբալյանը՝ նշելով, որ իրենց հիմնական կասկածները կապված են զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի հետ, որը, նրա խոսքով, «փախած է» իրենցից, անջատել է հեռախոսն ու խուսափում է ծնողների հետ հանդիպումից:
«Ես ինքս ասել եմ Իշխանյան Գոռին` իմ երեխան ողջ է, դու տեղեկություն ունե՞ս, որտե՞ղ է իմ երեխան, ինքն ասում է՝ էդ վաշտից հնարավոր չէ ինչ-որ մեկը ողջ եկած լինի»,- ասաց անհետ կորած զինվորի մայրը՝ հավելելով, որ տեղյակ լինելով, որ տվյալ տարածքը գրավված է Ադրբեջանի կողմից, հրամանատարը դիտավորյալ է իրենց երեխաներին ուղարկել այնտեղ ու իրենց բնորոշմամբ՝ «տվել թուրքին»:
Զորամասի հրամանատարից զատ ծնողներն իրենց երեխաների հետ կատարվածի համար մեղադրում են նաև ԼՂՀ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ԼՂՀ ՊԲ գեներալ-մայոր Կարեն Առուստամյանին ու ԼՂՀ ԳՇ պետ Կամո Վարդանյանին:
Հայաստանյան ու արցախյան տարբեր կառույցներին զինվորների ծնողների դիմումներին ու գրավոր հարցումներին ի պատասխան առայժմ որևէ հստակ պատասխան ու տեղեկություն ստանալ չի հաջողվել:
Հանդիպմանը մասնակցող` զոհված հերոս Արտյոմ Կիրակոսյանի հայրը՝ Արթուր Կիրակոսյանը ևս համոզմունք հայտնեց, որ իր որդուն ու նրա ծառայակից ընկերներին դիտավորյալ են տարել գրավված տարածքներ: Նա պատմեց, որ կա վկա, որը հաստատել է իրենց կասկածները, բայց անունը չի բացահայտում նրան չվնասելու համար:
Ծնողների ու խորհրդարանականների հանդիպումը նախաձեռնած պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողներին հայտնեց, որ ծնողները դիմել են իրեն՝ մտավախություն հայտնելով, որ հարուցված քրեական գործով իրականում նախաքննություն չի իրականացվում, ուստի իրենք ուզում են այն տեղափոխել ԱԱԾ վարույթ:
«Եթե ՔԿ-ից դժգոհ են, ի՞նչ կա դրանում, թող ԱԱԾ-ն քննի: Ի վերջո, այս մարդիկ մեր երկրին տվել են իրենց ամենաթանկը՝ երեխաներին: Ու հիմա մենք ասում ենք կընդառաջենք ու ոչ մի կերպ չենք ընդառաջում»,- ասաց պատգամավորը:
Թովմասյանը նշեց, որ հանդիպմանը մասնակցում էին Մարտունի 2 զորամասի այն 72 զինծառայողների ծնողները, որոնց հոկտեմբերի 11-ին տեղափոխել են Հադրութ, և Հադրութի Վանք գյուղում շրջափակման մեջ ընկած 50 զինծառայողների ծնողները:
«Իրենք ասում են, որ իրենց երեխներին խաբեությամբ են տարել, ասել են՝ տանում ենք ապահով վայր: Ապահով վայրը թշնամուն հանձնված Հադրո՞ւթն է եղել: Տարել են ըստ էության արդեն հանձնված տարածքներ»,- ասաց Թովմասյանը:
Պատգամավորը հայտնեց, որ ծնողները ստացել են ԱՀ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հրամանը, որում մանրամասն գրված է, թե երբ ու ուր են տեղափոխել իրենց երեխաներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 18:34
Сидящий в тюрьме Самвел Карапетян срывает операцию Пашиняна по захвату компании «Электрические сети Армении». Об этом написал на своей странице в «Facebook» политолог Владимир МАРТИРОСЯН.
-
2025-07-23 18:30
В правительстве Армении категорически опровергли и назвали "проявлением манипулятивной пропаганды" публикацию на испанском портале Periodista Digital о том, что Ереваном, Баку и Вашингтоном якобы согласован меморандум по так называемому "Зангезурскому коридору"; в документе он фигурирует как "мост Трампа".
-
2025-07-23 18:25
По благословению предстоятеля Ширакской епархии ААЦ, архиепископа Микаела Аджапахяна 26 июля в 17:00 в Гюмри состоится паломничество от церкви Сурб Акоп к церкви Сурб Аменапркич. Об этом говорится в сообщении, распространенном Ширакской епархией ААЦ.
-
2025-07-23 18:22
Я считаю, что у Вас была возможность представить свою позицию суду, однако она была признана необоснованной. С таким комментарием под соответствующей публикацией на странице Правительства Армении в «Facebook», в частности заявлением Правительства о решении Арбитражного института Торговой палаты Стокгольма по делу «Электрических сетей Армении», выступил вице-президент группы компаний «Ташир», председатель Совета директоров ЗАО «Электрические сети Армении» Нарек Карапетян.