ԿԳՄՍ նախարար․ Անհոգ եղեք, բուհերի շենքային կառույցներին որևէ վտանգ չի սպառնում
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է` բուհերի շենքային կառույցներին որևէ վտանգ չի սպառնում։ Նախարարն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց` պատասխանելով հարցին, թե ակադեմիական քաղաք հիմնելով և ներկայիս բուհերը վաճառելով ի՞նչ ենք թողնելու սերունդներին։
Նշենք, որ մարտի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ ու հայտնել` գաղափար ունեն Երևանի կենտրոնում գտնվող բուհերի շենքերի մեծ մասը հանել վաճառքի, ստացված միջոցներով էլ Երևանից դուրս կառուցել քաղաք, որը կլինի բուհական ակադեմիական ավան։ Սա քննարկումների և քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել։
«Անհոգ եղեք, շենքերը վաճառելու որոշում չկա։ Ավելին, չկա և չի էլ կարող լինել նման որոշում, որ, օրինակ, պետք է վաճառվի ԵՊՀ–ի շենքը։ Այս պահին ակադեմիական քաղաք հիմնելու միայն գաղափարը կա։ Խնդիրը ձևի և բովանդակության համապատասխանեցումն է։ Չենք կարող «նկուղային պայմաններում» բարձրագույն կրթություն ապահովել»,–ասաց Դումանյանը։
Նախարարը նշեց, որ համացանցում ԵՊՀ–ի տեղն արդեն իսկ գիշերային ակումբ ստեղծելու լուրեր են շրջանառվում։ Նա վստահեցնում է` եթե բուհերի շենքերը վաճառելու որոշում լինի, ապա դա իրեն էլ է մտահոգելու։ Դումանյանի խոսքով` սերունդներին թողնելու են բուհեր և լավ բուհեր։ Դա իրենց գերագույն ցանկությունն է։
«Մենք ունեցել ենք գիտություն, կրթություն, որի մասին դուք (նկատի ունի հարցն ուղղած լրագրողին,–խմբ.) անցյալ ժամանակով եք խոսում։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի դուք դա ասեք ներկա շարունակականով։ Ունենք այն, ինչ ունենք, և պետք է առաջին հերթին պահպանենք մեր եղածը, իսկ հետո նաև զարգացնենք»,–ասաց Դումանյանը։
Նրա խոսքով` այս պահին չկա անգամ որևէ հստակ վայր ակադեմիական քաղաք հիմնելու համար, սակայն կա քաղաքը հիմնելու ցանկություն և հաստատուն կամք։ Գաղափարի հեղինակների ծրագրով` հրապուրիչ մի վայր է ստեղծվելու, որտեղ ով ուզի` կարող է գնալ և հաստատվել։ Եթե մասնավոր բուհն ուզենա գնալ, իքս վայրում տեղակայվել` կարող է նաև դա անել, այսինքն` ըստ նախարարի, ակադեմիական քաղաքում տեղակայվելու համար մասնավոր բուհերի հարցում պարտադիր որոշում չի լինելու։
Դումանյանը հավելեց` եթե անգամ բոլոր շենքերը վաճառեն, այդ գումարը չի բավարարի ակադեմիական քաղաք հիմնելուն. ներդրումներ են պետք, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).