Թուրքիան զգուշացրել է ԱՄՆ-ին
Ապրիլի 24-ին ընդառաջ Անկարան ԱՄՆ-ին իր վերապահումներն է փոխանցել Հայոց ցեղասպանության մասին՝ 4 կետով:
Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսափողը համարվող թուրքական «Sabah» կայքը, տեղեկացնում է Ermenihaber–ը:
Ըստ թուրքական կայքի՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նախորդ շաբաթ հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումները:
Քալընի պնդմամբ՝ կատարվածը ցեղասպանություն կոչելու համար իրավական հիմք չկա. դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում, որպիսիք եղել են Ռուանդայի և Սրեբրենիցայի դեպքում:
Երկրորդ կետով Թուրքիան ԱՄՆ–ին հիշեցրել է, որ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1948թ.-ին` ակնարկելով, որ այդ տերմինն ամրագրած ՄԱԿ-ի կոնվենցիան չի կարող հետադարձ ուժ ունենալ:
Էրդողանի խոսնակը շեշտել է, որ ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառումը խնդիրներ կառաջացնի երկու երկրների հարաբերություններում:
«Sabah»-ը նաև հայտնում է, որ թուրք պաշտոնյան Սալիվանին ակնարկել է, թե Կովկասում նոր կարգ է հաստատվում, մինչդեռ Հայոց ցեղապանության ճանաչմամբ ԱՄՆ-ը կարող է վնասել Հայաստանի հետ հարաբերություններին:
«Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Ասում ենք`եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, մենք էլ դարպասները կբացենք: Նման մի ժամանակահատվածում, եթե դուք «ցեղասպանություն» բառը կիրառում եք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»,- կայքի փոխանցմամբ ասել է Էրդողանի մամուլի խոսնակը:
Թուրքիայում նման իրարանցման պատճառն, ըստ թուրքական մամուլի, այն, է, որ Հայոց Ցեղասպանության տարելիցին ընդառաջ այդ երկրում լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է` իր ամենամյա ուղերձում այս տարի արտասանի «Ցեղասպանություն» բառը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 05:44
Отказ армянских властей от продвижения темы международного признания Геноцида армян может привести к новым преступлениям против армянского народа. Об этом в интервью Sputnik Армения заявил эксперт по международному праву, бывший депутат Тарон Симонян.
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.