Wargonzo. «Իսկանդերի» հարվածի հետևանքով կարող էր մինչև 500 ադրբեջանցի զոհվել
Շուշիին հասցված «Իսկանդերի» հարվածի հետևանքով կարող էր մինչև 500 ադրբեջանցի զինվորական զոհվել: Այս մասին հայտնում է @wargonzo Telegram-ալիքը՝ հղում անելով երկրի ուժային կառույցներում աղբյուրներին:
«Հարվածը հասցվել է մի օբյեկտի, որտեղ Արցախի Պաշտպանության բանակի հետախուզությունը հայտնաբերել է հակառակորդի մեծ թվով ուժեր»: «Հրետակոծության ընթացքում, որի ժամանակ օգտագործվել է «Իսկանդերը», նկուղում մոտ 500 ադրբեջանցի զինծառայող է եղել: Նրանց մի մասը թուրքամետ ահաբեկչական խմբավորումների վարձկաններ էին, որոնք սակայն Ադրբեջանի փաստաթղթեր են ունեցել: Զոհվածների մարմինները մի քանի օր հանել են փլատակների տակից: Սակայն Բաքվի պաշտոնական ներքին զեկույցներում այլ թվեր կարող են լինել: Սպանված զինյալների վերաբերյալ տվյալներն, իհարկե, վիճակագրությունն ինքնին չեն լրացնում: Սակայն, ընդհանուր առմամբ, «Իսկանդեր» հրթիռային համակարգերի արդյունավետության մասին կասկածներ լինել չեն կարող: Չնայած հայ բարձրաստիճան անձանց օդիոզ հայտարարություններին: Միայն անհասկանալի է, թե ինչու է «Իսկանդերը» օգտագործվել միայն մեկ անգամ»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր, հղում անելով Ադրբեջանի ականազերծման գործակալությանը, հաղորդել են Շուշիում երկու «Իսկանդեր» հրթիռների բեկորների հայտնաբերման մասին, տեղեկացնում է News.am-ը:
Նշենք, որ նախագահ Իլհամ Ալիևը հերքել է, որ Արցախյան պատերազմի ժամանակ հայկական կողմն «Իսկանդեր» է օգտագործել: Ադրբեջանը չի արձանագրել Հայաստանի կողմից ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի օգտագործում: Այդ մասին նա ասել է փետրվարին տեղական և արտասահմանյան լրագրողներին տված մամուլի ասուլիսի ժամանակ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.