Последние новости

Ֆրանսիան ընդլայնում է կորոնավիրուսային սահմանափակումները

Ֆրանսիան ընդլայնում է կորոնավիրուսային սահմանափակումները: Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը:

Նրա խոսքով՝ շաբաթ օրվանից Փարիզում արդեն գործող մեկուսացման կանոններն առնվազն մեկ ամսով կներդրվեն երկրի հյուսիսային ու հարավարևելյան շրջաններում: Դպրոցները երեք շաբաթով փակ կլինեն, մտցվել են տեղաշարժի սահմանափակումներ, կարանտինի խախտումների համար տուգանքները կխստանան:

«Մենք կկորցնենք վերահսկողությունը, եթե հիմա չգործենք»,- ասել է նախագահն ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում: «Սա վիրուսի տարածումը դանդաղեցնելու լավագույն լուծումն է»,- ասել է Մակրոնը, հաղորդում է Reuters-ը:

Ֆրանսիայում համաճարակի հետևանքով մահացել է 95 337 մարդ, իսկ առավել տուժած շրջաններում վերակենդանացման բաժանմունքները ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ են աշխատում, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ