Բուհերի ընդունելությունն այս տարի կանցկացվի 2 փուլով
Հայաստանյան բուհերում ընդունելությունն այս տարի կկատարվի 2 փուլով: Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Առաջին փուլով դիմորդները կընտրեն միայն 1 բուհ և 1 մասնագիտություն՝ վճարովի և անվճարի տեղերի համար ու կլրացնեն հայտը: Ի դեպ, բոլոր հայտարարագրումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Եվ կանցկացվի մրցույթ՝ ստացված բալերին համապատասխան, որից հետո կամփոփվեն մրցույթի արդյունքները, կհայտարարվի նաև թափուր մնացած տեղերի քանակը՝ ըստ մասնագիտությունների և բուհերի: Երկրորդ փուլում այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որոնք ինքը հանձնել է»,- ասաց Դումանյանը:
Վարչապետ Փաշինյանը հստակեցրեց, որ ընդունելության առաջին փուլից հետո հայտարարվելու է թափուր մնացած տեղերի մասին, որտեղ դիմելու համար դիմորդը դարձյալ պետք է հայտ ներկայացնի:
«Կարող է միանգամից 6 տեղ նշել, բայց իր բալերով կընդունվի, թե չէ, պարզ կլինի միայն այն բանից հետո, երբ բոլոր ցանկացողները կդիմեն ու կհստակեցվի` ինքը գտնվո՞ւմ է բարձր բալեր ունեցողների խմբում ու կարո՞ղ է ընդունվել»,- ասաց Փաշինյանը:
Նախարարը նաև շեշտեց, որ ի տարբերություն անցած տարվա, երբ կորոնավիրուսով պայմանավորված որոշվել էր անցկացնել միայն մեկ քննություն, այս տարի դիմորդները կհանձնեն մինչև 2 մրցութային քննություն:
Հանրապետության բուհերում 2021-22 ուս. տարվա համար հատկացվել են 2918 անվճար և 22 300 վճարովի տեղեր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.