Последние новости

Գոհար ՄԵԼՈՅԱՆ․ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈՐՁԻ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱՄԲՈՂՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴՆԵԼ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՐԱ

Դատախազությունը կփորձի Քոչարյանի և մյուսների գործով ամբողջ պատասխանատվությունը դնել դատարանի վրա: Այս մասին ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը:

Նա հույս հայտնեց, որ դատախազությունը ուժ կգտնի իր մեջ և դրան չի գնա:

«Մենք տեսանք, որ դատախազները նիստին ներկա չէին: Սա կարելի է որակել որպես պատասխանատվությունից փախչելու կամ ժամանակ շահելու փորձ, չնայած դատախազությունն ինքը պետք է դիմեր դատարանին գործը կարճելու համար: Բայց մենք տեսնում ենք, որ նրանք ենթարկվել են իշխող ռեժիմի կամքին»,- շեշտեց Մելոյանը:

Փորձագետի գնահատմամբ՝ երկրորդ նախագահի փաստաբանները անհավասար պայմաններում են, քանի որ նրանք աշխատում են իրավական դաշտում, իսկ նրանց ընդդիմախոսները կիրառում են անօրինական մեթոդներ:

«Նրանք կարող են դատական նիստը բոյկոտել, բայց առաջնորդվելով օրենքի գերակայությամբ՝ չեն գնում նման քայլերի»,- հավելեց նա:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ սահմանադրական արդարադատությունը հաղթեց հակասահմանադրական գործընթացին, որը տևել է 3 տարի, նշեց Մելոյանը:

«Ցանկացած փորձագետի համար ակնհայտ էր Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հակասահմանադրական բնույթը, իսկ ՍԴ որոշման հրապարակման պահից հոդվածն անվավեր է համարվում: Այս հոդվածով դատապարտվածների առկայության դեպքում նրանք պետք է արդարացվեն, իսկ արդեն հարուցված գործերով հետապնդումները դադարեցվեն: Սա խոսում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործերը պետք է կարճվեն, սակայն դատարանը դա չարեց: Այս մարդկանց իրավունքներն, ըստ էության, արդեն 8 օր խախտվում են»,- ամփոփեց իրավաբանը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ