Последние новости

Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են հումանիտար աջակցության հարցերը

Այսօր Երևանում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի և փորձագիտական խմբերի աշխատանքներին առնչվող հարցերին, տեղեկացնում է Aravot.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ