ՏՈՒԶԻԿ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԳԵԼԽԵՂԴ
Ինչքա՞ն ժողովուրդ է հավաքում Փաշինյանը գյուղերում: Չվախեցնենք ինքներս մեզ. շատ մարդ չի հավաքում, նույնիսկ վարչական ռեսուրսի օգտագործմամբ հանդերձ։ Չարժե չափազանցել հանդիսատեսների հետաքրքրությունը նրա հնամաշ խաղացանկի նկատմամբ։ Եվ ահա, արտասանած ճառերում գոնե ինչ-որ բազմազանություն մտցնելու համար՝ Նիկոլը, զգետնելով պարկեշտությունն ու տարրական պատկերացումներն ամոթի մասին, յուրաքանչյուր գյուղական նախընտրական միտինգում սկսել է ընդդիմությանն անվանել գայլեր, իսկ իրեն՝ գելխեղդ։
Կարծում եմ, որ մեր համաքաղաքացիներից շատերը հեռուստացույցով կամ ինտերնետով տեսել են դա սեփական աչքերով, որոնք ժամանակ առ ժամանակ դուրս են պրծել ակնակապիճներից։ Ծանոթ է ինձ նաև նրանց արձագանքը, բաղկացած հիմնականում անչափ արտահայտիչ բառերից: Ափսոս, որ դրանք մեջբերել չի կարելի, իսկ մեղմել՝ կնշանակի լոկ փչացնել։ Այդ «գելխեղդին» այսօր քամահրալից ժպիտով են նայում նույնիսկ երեխաները։ Նիկոլը, իմ համեստ կարծիքով, պետք է անհապաղ հետ դնի իր խոսքերը բերանն ու ներողություն խնդրի արար-աշխարհից ցինիկ դեմագոգիայի հերթական սեանսի համար։ Դե, ինչ վերաբերում է ներողություն խնդրելուն, դա ես զոռ տվեցի երևակայությանս, ինքներդ էլ հասկանում եք:
Հետաքրքիր է, իսկ Փաշինյանն առհասարակ գիտի՞ արդյոք, թե ինչ է գելխեղդը։
Գելխեղդը հուսալիորեն պաշտպանում է տունը, հոտն ու հովվին: Երբեք չի հարձակվում երեխաների վրա, վնաս չի հասցնում գյուղացիներին, բայց առանց վարանելու հաշվեհարդար է տեսնում ցանկացածի հետ, ով չար մտադրություններով կմոտենա իր պաշտպանյալներին։ Մի՞թե «գելխեղդ» Նիկոլը պաշտպանեց Արցախը, երբ այն հոշոտեցին գիշատիչները։ Մի՞թե «գելխեղդ» Նիկոլը պաշտպանում է Հայաստանի տարածքը, որից գիշատիչներն ամեն օր նորանոր պատառներ են պոկում։
Ինչո՞ւ է այդ «գելխեղդը» հաչում ու հարձակվում միայն հայերի վրա։ Իսկ նշմարելով թուրքերին ու ադրբեջանցիներին՝ քաշում է պոչն ու խղճալի կաղկանձում։ Մի՞թե չի ամաչում։ Հիշո՞ւմ եք, 2018-ի գարնանը Նիկոլի հետ քայլողներն իրենց «հեղափոխության» խորհրդանիշ հռչակեցին անտեր շնիկ Չալոյին։ Ահա ուրեմն, Չալոն, ասում են, սատկել է։ Ամոթից: Կենդանիների հետ դա պատահում է:
Գելխեղդը անվախ մարտի է նետվում գայլերի նույնիսկ մի ամբողջ ոհմակի դեմ, եթե վերջիններս մտել են իր տարածք։ Թուրքական «Գորշ գայլերը» Շուշիում են, թանկագինդ մեր «գելխեղդ», պատրաստվում են դպրոց բացել այնտեղ և ընդհանրապես վերածել մեր գանձը իրենց կենտրոնի։ Իսկ դու չես էլ հաչում։ Գուցե այնուամենայնիվ շրջվե՞ս ներքինից դեպի արտաքին գայլեր: Ախ հա՜, «Շուշան» ախր հայկական քաղաք չէ։
ԻՆՉՊԵՍ ԱՐԴԵՆ ԱՍՎԵՑ, ԳԵԼԽԵՂԴԸ ՉԳԻՏԻ՝ ՎԱԽՆ ԻՆՉ Է։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ է «գելխեղդ» Նիկոլը երկրում շրջում զրահապատ ավտոմեքենայով և ոստիկանների, թիկնապահների, դիպուկահարների բանակի ուղեկցությամբ։ Ինչո՞ւ հագից գործնականում չի հանում զրահաբաճկոնը: Ինչի՞ց և ումի՞ց է այդյափ սարսափում վախի նեվրոզով տառապող մեր «գելխեղդը»։
Ի դեպ, համաձայն գերմանացի նշանավոր հոգեբան ու հոգեթերապևտ Ֆ.Ռիմանի վարկածի, գոյություն ունեն վախի չորս հիմնական ձևեր, որոնք չափից ավելի զարգանալու դեպքում տալիս են անձի պաթոլոգիական զարգացման չորս տեսակ. շիզոիդ, հիստերիկ, դեպրեսիվ և սևեռված: Տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանին բնորոշ են միաժամանակ բոլոր այդ չորս պաթոլոգիաները։ Դա արագ չի բուժվում, եթե ընդհանրապես բուժվում է։ Բայց մեր ախտորոշումից Փաշինյանը կարող է միայն շահել, ինչպես որ շահում է հիվանդը ցանկացած ստույգ ախտորոշումից, որքան էլ ծանր դա լինի։
Եթե գելխեղդը պարտվում է գայլերից ու ծանր վերքեր ստանում, նա հեռանում է լեռներն ու այնտեղ լուռ մահանում մի որևէ մեկուսի վայրում, օտար աչքից հեռու: «Գելխեղդ» Նիկոլը ջախջախիչ պարտություն կրեց բոլորից և անխտիր բոլոր ճակատներում, պատված է կյանքի հետ անհամատեղելի վերքերով, բայց ոչ մի տեղ հեռանալ մտադիր չէ։
Կհեռանամ, ասում է, եթե ժողովուրդը ցանկանա, այ հենց հիմա կհեռանամ, բռնե՛ք ինձ 7 հոգով։ Ամեն անգամ հազիվ են համոզում մնալ։ Հատուկ վարժեցրած պառավը ժողովրդի անունից հեկեկում է նրա ուսին, «Քաղաքացիական պայմանագիր» ժողովրդական կուսակցության վարչության անդամները հող են ուտում, ժողովրդի կողմից ընտրված «Իմ քայլի» պատգամավորները բարձրանում են խորհրդարանական ամբիոն և գծագրերով ապացուցում, որ եթե «գելխեղդը» հեռանա, ապա նույն պահին հողը կճեղքվի և կուլ կտա Հայաստանը։ Մի խոսքով, որքան էլ տանջահար է Նիկոլն իր ծառայությունից, միևնույն է, քանի որ ժողովուրդը պահանջում է, ապա խոստանում է շարունակել տանջվել, չի թողնում հայրենակիցներին բախտի քմահաճույքին, բարերա՛րը։
Հասուն գելխեղդը սովորական, ոչ ծայրահեղ իրավիճակում բավական հանգիստ ու ծանրակշիռ կենդանի է: Ջահել քոթոթները վազում են թիթեռների հետևից, խաղում իրենց պոչի հետ, նրանց ողջ կյանքը դեռ առջևում է։ Իսկ մեծ գելխեղդը պառկում ու թիթեռների վրա չի էլ նայում: Կյանքի այլ զգացողություն է, այլ պսիխոֆիզիկա։
«ԳԵԼԽԵՂԴ» ՆԻԿՈԼԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱԿԱՌԱԿՆ Է։ ՄՇՏԱՊԵՍ վազում է ինչ-որ տեղ, հետապնդում ինչ-որ մեկին, գռմռում մեկնումեկի վրա, կծոտում սեփական պոչը։ Չափից ավելի անհանգիստ է։ Ինչ-որ բանով հիշեցնում է սպանիել Չառլիին, մանկությանս տարիների իմ շնիկին։ Չառլին երբեք միանգամից չէր թրմփում քնելու։ Նա անվերջանալի երկար հարմարվում էր տակը փռած շորի վրա, պտտվում, պտտվում, արդեն կարծես թե վար դնում տուտուզը, մտափոխվում, նորից պտտվում, հասկանալով, որ պետք է, որ ժամանակն է, որ միևնույն է, պառկելու է։ Բայց անհարմարավետության ինչ-որ ներքին զգացում խանգարում էր նրան վերջնականապես տեղավորվել, քանի որ հույսը վերջինն է մեռնում, իսկ դա ամփոփված էր նրանում, որ բոլորը հանկարծ տեղից կցատկեն, կսլանան ինչ-որ տեղ՝ իր հետ միասին, և քուն ու դադար կմոռանան։
Եթե ընդդիմադիրները գայլեր են, իսկ Նիկոլը՝ գելխեղդ, ապա, ըստ այդ տրամաբանության, ժողովուրդը ոչխարների հոտ է։ Իսկ հոտին, իհարկե, հոտաղ է պետք։ Կամ հովիվ. ում ոնց դուր է գալիս։ Առանց հովվի ոչինչ, բառացիորեն ոչինչ հետ չի պահի դեգերողներին, քանզի յուրաքանչյուրը դեգերում է՝ հետևելով ուղղության ու նպատակահարմարության սեփական ըմբռնմանը: Ընդ որում բոլորին պետք է մոտավորապես նույն բանը. կանաչախիտ արոտավայր, հյութեղ խոտ, մաքուր ջուր և կերակրվելու տարածք։ «Գելխեղդի» կարծիքով՝ ո՞վ է նման երջանկություն ապահովելու հոտի համար։ Էրդողա՞նը, եթե ոչխարները կատարեն իր բոլոր պայմանները։
Բազմիցս է վիճակվել լսել, որ այս իշխանության մեջ շատ են թմրամոլները։ Բայց, կարծում ենք, Փաշինյանին թմրանյութեր պետք չեն։ Նա առանց որևէ ներարկման էլ բավական մշուշոտ պատկերացում ունի, թե ով է ինքը և որտեղ է ինքը։ Գերդոզավորվել է, հավանաբար, մեսիայական գաղափարներով։ Աստված մի՛ արասցե, թարկի, լվացվի առավոտ կանուխ, նայի հայելու մեջ. այնպիսի՜ լոմկա կսկսվի:
Ի՞նչ «գելխեղդների» մասին կարող է խոսք լինել այս սուբյեկտների պարագայում։ Լավագույն դեպքում՝ տուզիկների, փոքր ու կատաղի շնիկների։ Կամ՝ առնետների, որոնց տարածք պատահաբար օտար է մտել։ Բավական է թեկուզ մեկ առնետ զգա օտարի հոտը, նա ցնցվում է ասես էլեկտրաշոկից, և մի ակնթարթում ողջ գաղութը համակվում է տագնապով՝ տրամադրության փոխանցման շնորհիվ, ինչը գորշ առնետների մոտ իրականացվում է արտահայտիչ շարժումներով, իսկ սևերի մոտ՝ նաև սուր, դիվական աղեկտուր ճիչով։ Դուրս պրծած աչքերով, բիզ-բիզ կանգնած մորթով՝ առնետները նետվում են օտարի վրա։ Նրանք հասնում են այնպիսի կատաղության, որ եթե իրենցից երկուսը բախվեն միմյանց, ապա նախ համենայն դեպս կատաղի կծոտում են։ Հետո միայն հոտոտում միմյանց ու ցրվում։ Նողկալի տեսարան է։
Ինչպեսև այն, թե ինչպես է հինգ հազար տղաների մահվան և տասնյակ հազարավոր խեղված ճակատագրերի գլխավոր մեղավորը երևակայել իրեն «գելխեղդ» և պատրաստվում խեղդել քաղաքական հակառակորդներին։ Ոչ մի կերպ չի կարողանում հագեցնել արյան ծարավը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-06 10:24
Внутрипартийные войны начинаются по-разному. Иногда их хотят. Готовят. Рвутся в бой под аплодисменты соратников. Накачивают себя адреналином до такого состояния, что не воевать уже и неудобно. Хотя за что именно воевать, ясно далеко не всегда даже до войны, а уж после войны - и подавно. Иногда войны случаются внезапно, незапланированно, нечаянно. Из чьей-то глупости. Из переоценки собственных сил или недооценки сил противника. Но хуже всего, когда воевать не за что, а войны избежать невозможно. Войны такого рода - как лобовое столкновение поездов. Каждый несется по единственно возможной для него дороге. Сворачивать некуда, а если кто-то и остановится, это никого не спасет. И все ищут спасения в скорости и силе удара.
-
2024-11-05 09:50
Ну что мы, сограждане, все о политике и политике. Поговорим сегодня о более интересных вещах. Как там было сказано в "Двенадцатой ночи" Шекспира? "Безумие, сударь, гуляет по миру и светит повсюду, как солнце". Насчет мира в целом не могу сказать, но в Армении при Пашиняне безумие чувствует себя весьма вольготно. Особенно во властных коридорах, где любая нормальность (даже относительная) должностного лица воспринимается как что-то марсианское и очень подозрительное. Есть в этой вменяемости даже что-то кощунственное. Спросите хоть... Ну, я не знаю... да у любого представителя власти спросите!
-
2024-11-02 10:29
Власть Пашиняна обкрадывает и страну, и народ. Украденные деньги исчезают в каких-то черных дырах, значительная их часть наверняка оседает за рубежом. Соки высасываются из всех систем, которые жизненно необходимы для существования любого государства. Даже из армии. Впрочем, созданное режимом Пашиняна есть нечто, никак не могущее быть названо государством. Из этого "нечто" государство не может вырасти. Все, что каким-то чудом у нас сохранилось государственного, вынужденно действовать в подполье, вопреки режиму.
-
2024-11-02 09:55
Сначала, сограждане, о том, что радует. Тоска общества по различного рода гладиаторским боям - неизбывна и нуждается в удовлетворении. Правда, идущие в настоящее время внутри власти Пашиняна бои - довольно вялое подобие настоящего гладиаторского поединка с разлетающимися кишками и залетающими в партер головами. Жаль также, что лишены зрители при устроении такого рода игр возможности известным способом манипулировать большим пальцем, указуя на необходимость добить или же помиловать с особой жестокостью. И у зрителя нет реальной возможности обтереть платочком со лба долетевшие до него брызги гладиаторской крови.