Պոզները Թբիլիսիից հեռացել է նրա այցի պատճառով բողոքի ցույցից հետո
Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները Վրաստանից հեռացել է, որտեղ նրա այցի պատճառով ընթացել են բողոքի ցույցեր, հայտնում է վրացական «Առաջին ալիքը»:
Օդանավակայանում կենտրոնացրել էին իրավապահների: Այնտեղ էին ակտիվիստներ, որոնք բողոքում էին երկիր Պոզների և նրա հյուրերի ժամանաման դեմ:
Լրագրող Վլադիմիր Պոզները Վրաստան էր ժամանել մարտի 31-ին՝ իր տարեդարձը նշելու: Նա նախատեսում էր վերադառնալ ապրիլի 3-ին, բայց իրադարձությունների զարգացման պատճառով երկրից հեռացել է ժամկետից շուտ:
Ընդդիմության ակտիվիստներն ու առաջնորդները նախ հավաքվել են «Վինոտել» հյուրանոցի մոտ, որտեղ լրագրողն ընթրում էր իրեն ուղեկցող անձանց հետ, ընդ որում՝ ընդդիմության կողմնակիցները պնդում էին, որ Պոզներն ու նրա հյուրերը խախտել են տեղաշարժման սահմանափակումները: Աշխատանքային տեսչությունը Vinotel հյուրանոցին տուգանել է 10 հազար լարիով:
Հյուրերը «Վինոտելից» հեռացել են ոստիկանության շարասյան միջով: Ակցիան շարունակվել է «Ռումաս Օթել» հյուրանոցի մոտ, որտեղ լրագրողն իջևանել էր իր հյուրերի հետ: Ընդդիմության կողմնակիցները հյուրանոցի շենքի վրա ձվեր են նետել:
Լրագրողի հյուրերին ակտիվիստները «Ռումաս» հյուրանոցից օդանավակայան են ճանապարհել բղավոցներով և ձվեր են նետել, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 18:05
В свете 12-дневной войны максимально забавным кажутся заверения Запада о том, что если Иран закроет глаза на «Зангезурский коридор», то новых региональных планов против Тегерана не будет реализовано.
-
2025-07-18 17:08
Никаких сигналов о желании Армении покинуть СНГ не было, такой вариант исключен. Об этом заявил ТАСС на 106-м заседании Экономического совета СНГ генеральный секретарь организации Сергей Лебедев, передает ТАСС.
-
2025-07-18 17:06
Президент США Дональд Трамп вновь одержал победу в Конгрессе. Подконтрольная республиканцам Палата представителей в пятницу, 18 июля, приняла закон, который урезает уже утвержденные государственные расходы на иностранную помощь и федеральное финансирование общественных вещательных компаний на миллиарды долларов. Сокращения средств были инициированы Трампом.
-
2025-07-18 17:03
Госрегулятор назначил Романоса Петросяна временным управляющим «Электрическими сетями Армении» в рамках объявленного властями огосударствления компании арестованного бизнесмена Самвела Карапетяна.