Քննիչ Անդրանիկ Անտոնյանին աշխատանքից ազատելու պատճառը նշվել է հրամանի մեջ
«Փաստինֆո»-ի տեղեկությունները, որ իշխանություններին քննադատող գրառմամբ ֆեյսբուքյան էջում կիսվելու համար Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ, պատերազմի մասնակից Անդրանիկ Անտոնյանն ազատվել է պաշտոնից, հաստատվեց պաշտոնապես։
«Փաստինֆո»-ի ձեռքի տակ է քննիչի պաշտոնանկության հրամանը, ըստ որի՝ նրան պաշտոնից ազատելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանությունների, վարչապետի գործունեությունը քննադատող նյութեր և տեսանյութեր տարածելը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Անտոնյանը պատերազմի առաջին իսկ օրերից՝ սեպտեմբերի 29-ից կամավորագրվել և մասնակցել է պատերազմական գործողություններին։ 40 օր շարունակ քննիչը եղել է ամենաթեժ կետերում՝ սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 25-ը եղել է Եղնիկներում, որից հետո մասնակցել է Սղնախի, Քարին տակի, Շուշիի մարտերին։
Նա Շուշիից վերադարձել է նոյեմբերի 7-ին։ Մահվան ու կռվի միջով անցած քննիչը պարզվում է չպետք է ունենա սեփական կարծիքը՝ Փաշինյանի ստեղծված «ժողովրդավարական» երկրում ու Նիկոլ Փաշինյանին քննադատող գրառմամբ ֆեյսբուքյան էջում կիսվելու համար նրա հարցը քննարկման առարկա է դարձվել կարգապահական հանձնաժողովի նիստում՝ որպես պատժի տեսակ ընտրվելով աշխատանքից հեռացումը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննիչը պատրաստում է դատական կարգով վիճարկել իրեն աշխատանքից ազատելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».