Արտակ Դավթյան․ Եթե Ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինենինք, այս պատերազմն այլ ելք կունենար
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը կարծում է, որ եթե Ապրիլյան քառօրյա պատերազմից դասեր քաղած չլինենինք, այս պատերազմն այլ ելք կունենար։ Այս մասին նա ասաց Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում։
Այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել բարձրաստիճան զինվորականները և հարգանքի տուրք մատուցել 2016–ի Ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած մեր հերոսների հիշատակին։
2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում, ինչի հետևանքով հայկական կողմը ավելի քան 100 զոհ ունեցավ:
«Ողբում ու հպարտանում ենք մեր քաջարի տղաներով, ովքեր նահատակվեցին հանուն հայրենիքի և՛ Ապրիլյան քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում: Իհարկե քառօրյայի դասերը եթե քաղած չլինեինք, այս 44-օրյա հերոսամարտն այլ ելք կունենար ու այլ տևողություն»,- զոհված զինծառայողների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:
Մեկնաբանելով իր միտքը` ԳՇ պետը նշեց, որ ավելի վատ սցենարի դեպքում Հայաստանը կարող էր ամբողջությամբ կորցնել Արցախը և ոչ թե 44, այլ 15-20 օրվա ընթացքում:
ԱԺ ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ իր մասին արված հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների հարցին Արտակ Դավթյնաը գերադասեց չպատասխանել՝ ասելով, որ տեղյակ չէ ու նյութերին չի տիրապետում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: