Ադրբեջանցի սակրավորները Ղարաբաղում հայտնաբերել են «Իսկանդերի» բեկորներ
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) Բաքվում ապրիլի 2-ին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում հայտնաբերված «Իսկանդեր» հրթիռների բեկորները: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Գործակալության ներկայացուցչի խոսքով՝ երկու հրթիռների բեկորներ հայտնաբերվել են Շուշի քաղաքում այս տարվա մարտի 15-ին, երբ մասնագետները տարածքներն ականներից էին մաքրում:
Ներկայում հստակեցվում է հրթիռների մոդիֆիկացիան:
Հրթիռների բեկորների վրա չի հայտնաբերվել որևէ գրություն, որը հնարավորություն կտար հստակեցնել մոդելները: Եթե հրթիռների հետ կապված որևէ ծածկագիր կամ արձանագրություն գտնվի, այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի: Այդ ժամանակ պարզ կդառնա, թե ինչ տեսակի է համազարկային կրակի ռեակտիվ համակարգը: Հրթիռային շարժիչի մասերի որոնումը շարունակվում է: Դրանց հայտնաբերումից հետո պաշտոնապես կապացուցվի, որ Հայաստանը 2 հրթիռ է արձակել: Հատուկ ռադարների միջոցով հնարավոր է պարզել, թե Հայաստանի որ կետից են հրթիռները արձակվել:
Փետրվարի վերջին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Իսկանդեր» հրթիռային համալիրներից ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում: Նշվում էր, որ հրթիռների ամբողջ պաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում:
Նախորդ տարվա նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության ընթացքում հայկական զինված ուժերն օգտագործել են «Իսկանդեր» մարտավարական հրթիռային համալիրը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.