Վարչապետը, որը գտնում է, որ կարող է դատարանի որոշումը չկատարել, պետք է ենթարկվի պատասխանատվության
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտպանները պատրաստ են հասնել մինչև ՄԻԵԴ։
«Եթե իրավունքի խախտումը չվերացվի Հայաստանում, այո, կդիմենք, ես միշտ լավատես եմ ու մարդու իրավունքների խախտումների վերացումները տեսնում եմ հայկական դատական ատյանների շրջանակներում։ Այդ մի փոքր մասը, որ այստեղ չի վերանում, պետք է վերացվի Եվրոպական դատարանում», - լրագրողներին ասաց Օնիկ Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով՝ չպետք է դիտարկել ՄԻԵԴ-ը որպես միակ ատյան, որն իրականացնում է պայմանական արդարադատություն։
«Իմ ակնկալիքն այն է, որ պարոն Գասպարյանի իրավունքները կպաշտպանվեն հայկական դատական ու իրավապահ մամինների կողմից», - ասաց պաշտպանը։
Նա նշեց, թե վարչապետը, որը գտնում է, որ կարող է դատարանի որոշումը չկատարել ու խնդրել դատարանին, որ փոխի որոշումը, պետք է ենթարկվի քաղաքական պատասխանատվության։
«Ինձ հայտնի բոլոր զարգացած երկրներում նման մոտեցումը ակնհայտորեն կբերեր քաղաքական հետևանքների, քրեադատավարական հետևանքները նույնպես պետք է վրա հասնեն, որովհետև դատարանի որոշումը չկայացնելը համարվում է հանցագործություն», - ասաց Օրբելյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).