Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ Ի՞ՆՉ ԻՄԱՆԱՅԻՆ ԱՅԴ ՏՂԱՆԵՐԸ, ՈՐ ԻՐԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՆ ՊԱՀՈՒՄ, ԻՍԿ ԴՈՒՔ ԻՐԵՆՑ ՄԵՋՔԻ ՀԵՏԵՎԸ ՀԱՆՁՆՈՒՄ ԷԻՔ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արայիկ Հարությունյան, նոյեմբերի 9-ին, հրադադարի հաստատումից հետո, նվազագույնը քո գիտությամբ, մասնակցությամբ հանձնել եք շրջաններ բնակավայրեր, որոնք եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների մեջ որևէ ամրագրում չունեին։
Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերը, Դիզափայտ լեռն ու մի շարք բարձունքներ, Քաշաթաղի շրջանի Սանասար համայնքի (նախկին Ղուբաթլու) և Կովսականի (նախկ. Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական վերահսկողության տակ էին. այս բնակավայրերի մասին եռակողմ հայտարարությունում ոչինչ չկար, բայց հանձնեցիք։
Մինչև հիմա պատասխան չեք տվել, թե ինչո՞ւ հանձնեցիք, դեռ չեմ խոսում, որ ձեր կուլիսային պայմանավորվածությունը զորքին չէիք փոխանցել, արդյունքում հրադադարից մեկ ամիս հետո, այդ բնակավայրերում մոտ մեկ տասնյակ մարդ զոհվեց, 64-ը գերեվարվեց։
Ի՞նչ իմանային այդ տղաները, որ իրենք հայրենիք են պահում, իսկ դուք իրենց մեջքի հետևը թորքերի հետ բանակցում և հանձնում էիք։
Հարությունյան Արայիկ, դու դեռ երե՞ս ունես, ո՞ւմ վրա ես մունաթ գալիս, զարմանում, որ ասածներդ կասկածի տակ են դնում։ Կարմիր Շուկայի հնարավոր հանձման վերաբերյալ մարդկանց մտահոգություններին ե՞ս որակումներ տալիս։ Դու էիր օրեր առաջ մարդկանց պատմում, որ նման քննարկում եղել է, բայց թեման փակ է։
Ինչի՞ ես գցել բռնել, որ մարդիկ քեզ պետք է հավատան, վստահեն, թե՞ չգիտես մարդիկ իրականում քո մասին ինչ են մտածում, թե՞ մտածում ես, որ Նիկոլի հետ համատեղ իրականացրած ծրագիրը մարսել ես։
Ձեր լավն ու վատն էլ չեք գիտակցում, հանգիստ տեղներդ նստեք, գլուխներդ կախ գործ արեք՝ առանց ճոռոմ-ճոռոմ խոսելու, ժամանակը կգա, դեռ հատ-հատ պատասխան եք տալու»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.