Մարուքյան․ Համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ, որովհետև Ադրբեջանը նախապայմաններ է դնում
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը գործում է, կա, բայց բազմաթիվ խնդիրներ կան. օրինակ, դուք տեղյա՞կ եք, որ համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ, որովհետև կողմերը տարբեր պայմաններ ունեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Մինչև այս Լաչինով են այցելել, հիմա Լաչինով չեն կարողանում այցելել, որովհետև Ադրբեջանը նախապայմաններ է դնում, ասում է՝ եկեք Աղդամով այցելեք, ուրիշ ճանապարհներ է ասում: Հիմա խումբը կա, բայց կկարողանա գործել, թե ոչ նաև կախված է մեր պրոակտիվ արտաքին քաղաքականությունից: Այսօր ՀՀ-ն այդպիսի քաղաքականություն չունի: Այսօր Հայաստանի քաղաքականությունը կուչ եկածի քաղաքականություն է: Մեր արտաքին քաղաքականության տապալման արդյունք է, որ պատերազմն սկսել է»,-հայտարարեց Մարուքյանը:
Նա աբսուրս համարեց, որ պետք է հույսը դնել նրա վրա, որ Մինսկի խումբը մեր բոլոր հարցերը լուծելու է. «Ասենք, Սյունիքում բրիգադները կրճատում էին, ԵԱՀԿ Մինսկի խմբի՞ն էին սպասում: ԶՈՒ քանակը նվազեցնում էին, հույս ունեին, որ Ֆրանսիան, Ամերիկան ու Ռուսաստանը գալու են իրենց տեղը կռվե՞ն»:
Հարցին, թե հիմա կարո՞ղ ենք ասել, թե մենք ինչ տարածքներով Արցախ ենք ուզում այսօր, ԼՀԿ ղեկավարը պատասխանեց. «Արցախն օկուպացված է, բայց մինչև այդ հարցը մենք ունենք ուրիշ շատ հարցեր: Օրինակ, ռազմագերիներին ինչու չեն վերադարձնում, որովհետև նախապայմաններ են դնում, իսկ մեր ԱԳՆ-ն կարողանո՞ւմ է սպասարկել մեր ազգային շահը: Ես պնդում եմ՝ ոչ: Այս իշխանությունը նման ունակություններ չունի»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.