Պետդեպարտամենտը հաստատել է Վիենայում Իրանի միջուկային գործարքի հարցով հանդիպման մասնակցությունը
Ուրբաթ ԱՄՆ պետդեպարտամենը հաստատել է, որ ամերիկյան պատվիրակությունը կմասնակցի Իրանի միջուկային գործարքի հարցով Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) շուրջ հանդիպմանը, որը կկայանա Վիենայում հաջորդ շաբաթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք համաձայնվել ենք մասնակցել բանակցություններին մեր եվրոպացի, ռուս և չինացի գործընկերների հետ: Մենք ակնկալում ենք անհապաղ առաջընթաց, քանի որ առջևում բարդ քննարկումներ են: Բանակցությունները կմեկնարկեն Ավստրիայում ապրիլի 6-ին»,- ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ՀՀԳԾ պարտավորությունները կատարելու շրջանակում «փոխադարձ վերադարձի» մասին հարցերը, ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի միջև ամերիկյան իշխանությունները չեն ակնկալում: «Այդ բանակցությունները կկառուցվեն աշխատանքային խմբերի շուրջ, որոնք ԵՄ-ն պատրաստվում է ձևավորել ՀՀԳԾ մյուս գործընկերների, այդ թվում՝ Իրանի հետ: Հիմնական քննարկվելիք հարցերը միջուկային ոլորտին են պատկանում, որոնք Իրանը պետք է ձեռնարկի ՀՀԳԾ-ի շուրջ իր պարտավորությունները կատարելու համար, ինչպես նաև պատժամիջոցները չեղարկելու մասին, որոնք պետք է ձեռնարկի ԱՄՆ-ն նույն գործարքի շուրջ: Ներկայում մենք ակնկալում ենք, որ այդ գործընթացի շրջանակում ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն լինի՝ չնայած ԱՄՆ-ն բաց է դրան ցհամար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ուրբաթ ավելի վաղ Press TV-ն հաղորդել էր, որ Իրանի պատվիրակությունը չի վարի ուղիղ կամ անուղղակի բանակցություններ ԱՄՆ ներկայացուցիչների հետ համատեղ նիստի ժամանակ, որը կկայանա Վիենայում ապրիլի 6-ին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.