Последние новости

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք

Ապրիլի 2-ին կատարվել է 68 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք:

Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4742 քաղաքացու հետազոտություն, որից 622-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2506 դեպք: Կատարվել է 22 190 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին, տեղեկացնում է Aysor.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ