FRANCE 24-Ի ՌԵՊՈՐՏԱԺՆ ԱՐՑԱԽԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
France 24-ը ռեպորտաժ է պատրաստել Արցախյան վերջին պատերազմի մասին․ լրատվականի լրագրողներ Ջոնաթան Ուոլշն ու Մոհամեդ Ֆարհաթը եղել են Արցախում և զրուցել բնակիչների հետ։
Ինչպես նշում են ռեպորտաժի հեղինակները, Արցախի բնակիչների ականջներում դեռ հնչում են պայթող արկերի ձայները, նրանք չեն մոռացել ամոթալի պարտության մասին։
Մարտունու շրջանի Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանը լրագրողներին պատմել է, որ գյուղի մի մասն անցել է ադրբեջանական կողմին՝ ցուցադրելով միմյանցից 100 մետր հեռավորության վրա գտնվող հայկական և ադրբեջանական դրոշները։
«Ամբողջ պատմության ընթացքում Թաղավարդ գյուղը երբևէ չի եղել Ադրբեջանի տիրապետության տակ։ Մենք չէինք պատկերացնում, որ մի օր ամեն կողմից շրջապատված կլինենք թուրքերով»,- լրագրողներին պատմել է գյուղի բնակչուհին, որի տունն ավերվել է պատերազմի ժամանակ։
Նշվում է, որ ինչպես շատ արցախցիներ, որոնք կարծում են՝ Նիկոլ Փաշինյանը թույլ առաջնորդ է և վաճառել է իրենց հայրենիքը, Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի պետ Սարո Երեմյանը նունպես վստահ է՝ Արցախում պատերազմի համար թիվ մեկ պատասխանատուն ՀՀ իշխանություններն են։
«Ժողովուրդն ու բանակը չեն պարտվել։ Տպավորություն է, որ նրանք ամեն ինչ այնպես էին կազմակերպել, որ պարտվենք։ Նախ պետք է պարզել՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում՝ իշխանությունների ներսում։ Երբ գնաք Երևան, այդ հարցերը Փաշինյանին ուղղեք»,- ասել է Երեմյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշի այցելությանը, France 24-ի լրագրողներն արձանագրում են՝ վերջինս ձգտում է վերաշարադրել Լեռնային Ղարաբաղում հայերի պատմությունը։
Հադրութի շրջանից տարհանված ընտանիքը լրատվականի լրագրողներին հայտնել է՝ եթե ՀՀ-ում հանրությունը շարունակի մասնատված մնալ, կարելի է ակնկալել վատթարագույնը։
«Եթե այսպես շարունակվի, կարող ենք կորցնել նույնիսկ Հայաստանը։ Մեր փոքր երկրում մասնատվածությունը մեծ է, պետք է պայքարել դրա դեմ, պետք է միասնական լինենք։ Մեկ ազգ, մեկ պետություն»,- ասել է արցախցի մի կին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.