Թաթոյան․ Չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ
Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը միշտ եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ, բայց իրականում վարվել է Արցախի ու Հայաստանի բնակչության, ՀՀ քաղաքացու նկատմամբ ատելության ու թշնամանքի քաղաքականություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը միշտ եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ, բայց իրականում վարվել է Արցախի ու Հայաստանի բնակչության, ՀՀ քաղաքացու նկատմամբ ատելության ու թշնամանքի քաղաքականություն:
Իրական պատրանք ապահովելու համար այդ ծրագրերին ներգրավվել են ինչ-որ փորձագետներ ու կոչել Track II Peacebuilding: Բայց այդ փորձագետները լցված են եղել նույնքան ատելությամբ ու թշնամանքով:
Օրինակ` 2016թ. «Բաքու» կամ 2017 թ. «Բաքու-Թբիլիսի» պլատֆորմները:
Ադրբեջանական այդ «խաղաղասիրական» ծրագրերը իրական խաղաղության նպատակներ չեն ունեցել, դրանց միշտ նախորդել կամ հաջորդել են դաժանություններով ուղեկցվող պատերազմական
գործողություններ:
Հատուկ նորից եմ ընդգծում` մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.