Եպիսկոպոս․ Սիրել թշնամուն` չի նշանակում հպատակվել
Ճիշտ կլիներ՝ այսօր ոչ աշխատանքային օր լիներ։ Եռաբլուրում հանգուցյալների հիշատակությանն օրվա կապակցությամբ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռ Ս.Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։
«Հաշվի առնելով մեր զոհերի քանակը և մարդկանց շարժը Եռաբլուր ու գերեզմաններ` կարծում եմ՝ չպետք է ավելորդ խոչընդոտներ ստեղծվեին դրա համար», - ասաց եպիսկոպոսը։
Պատասխանելով թշնամուն սիրելու վերաբերյալ քրիստոնեական գաղափարի մասին հարցերին և նրան, թե ինչ մոտեցում այժմ պետք է հայը ունենանք ադրբեջանցու և թուրքի հանդեպ՝ եպիսկոպոսը բացատրեց, որ սերը կարելի է տարբեր կերպ հասկանալ։
«Սիրել թշնամուն` չի նշանակում համակերպվել իր ըմբռնումներին, իր պահանջներին, չի նշանակում հպատակվել նրան, այլ նշանակում է ջանք թափել թշնամու մոտ քրիստոնեական զգացումները զարգացնելու ուղղությամբ։ Քրիստոնեական հնազանդությունը կամավոր է, պարտադիր հնազանդությունը քրիստոնեական գաղափար չէ, դա ստրկություն է», - ասաց եպիսկոպոսը։
Նա ասաց, որ Մայր աթոռը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ փորձելով անվտանգության երաշխիքներ ստանալ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի սրբավայրերի պահպանման վերաբերյալ։
«Մեր կոթողները մեծապես վտանգված են, և դժվար է ասել որքանով են արդյունավետ մեր քայլերը, բայց մենք փորձում ենք։ Զավեշտալի են նաև նրանց փորձերը մեր սրբավայրերը դասել իսլամական կամ աղվանականների շարքին», - ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.