Հայտնի է` ինչ ձևաչափով Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու է կուսակցությունների դաշինքով: Այս մասին նա ասել է «Պոզներ» հաղորդման եթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։ Նախկին նախագահը վերջերս բազմիցս ասել է, որ եթե ընտրություններ լինեն, ինքը կմասնակցի դրանց։ Սակայն մասնակցության ձևաչափը չէր պարզաբանել։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ ինքը 10 տարի եղել է պետության ղեկավար, բայց անկուսակցական է։
«Ընտրություններին կմասնակցեմ կուսակցությունների դաշինքով։ Ամենայն հավանականությամբ, դաշինքում կլինի 2 կուսակցություն», - նշել է նախկին նախագահը:
Քոչարյանը չի հստակեցրել, թե որ կուսակցություններն են ստեղծելու դաշինք արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Հայկական մամուլում լուրեր են շրջանառվում, որ այդ կուսակցություններից մեկը կարող է լինել ՀՅԴ-ն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.