ԱՄՆ-ն իրազեկում է հրապարակել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին
Ամերիկյան վարչակազմը երկուշաբթի հրապարակել է իրազեկում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության դեմ ավելի վաղ արդեն մտցված պատժամիջոցների մասին ռուսական Ս-400 զինիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: ԱՄՆ Պեռքարտուղարության համապատասխան իրազեկումը հրապարակվել է, այսպես կոչված, դաշնային ռեեստրում՝ ամերիկյան կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածուի մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթից հետևում է, որ սահմանափակող միջոցառումները տարածվում են ինչպես Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, այնպես էլ դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի վրա, ինչպես նաև կազմակերպության ղեկավարության ևս երեք ներկայացուցիչների՝ Մուսթաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօլուի և Ֆարուք Յիդիթի վրա: Այս որոշումների մասին հայտարարվել էր 2020 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ԱՄՆ դեռևս նախորդ վարչակազմի օրոք՝ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ: Սահմանափակումները կիրառվել են CAATSA օրենքի շրջանակում: Նոր իրազեկման մեջ նշվում է, որ պատժամիջոցները սկսել են գործել «2020 թվականի դեկտեմբերի 14-ից»:
Դեկտեմբերին կիրառված պատժամիջոցները ներառել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության համար ԱՄՆ լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման արգելք, ինչպես նաև այդ կազմակերպության նշված ղեկավարների ակտիվների սառեցում ու մուտքի սահմանափակումներ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).