Արցախում ռուս խաղաղապահները Հաղթանակի օրվան ընդառաջ ակցիա են նախաձեռնել
Ռուս խաղաղապահները Արցախում նախաձեռնել են «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» խորագրով ակցիա՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-րդ ամյակին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ակցիայի մեկնարկը դրվել է Արցախի Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղի 104 զինվորների հուշարձանի մոտ, որոնք զոհվել են 1941-1945թթ. հիտլերյան կոալիցիայի դեմ մարտերում:
Նոր սերնդի շրջանում Հայրենական մեծ պատերազմի թեմայի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու և պատմության խեղաթյուրում թույլ չտալու համար ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները այսուհետ կանոնավոր կերպով կմասնակցեն Խիզախության դասերի անցկացմանը: Ուսուցիչների հետ միասին խաղաղապահները պարբերաբար հանդիպումներ կունենան աշակերտների և ուսանողների հետ, կպատմեն նրանց 1941-1945թթ․ պատերազմի հերոսների սխրանքների մասին:
Արցախում ռուս խաղաղապահները Հաղթանակի օրվան ընդառաջ ակցիա են նախաձեռնել
Բացի «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» ակցիայից, ռուսական խաղաղապահ զորախմբի Մարդասիրական արձագանքման կենտրոնը Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ փոխգործակցությամբ սկսել է Լեռնային Ղարաբաղից ռազմաճակատ մեկնած և Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված զինվորների հուշարձանների և հուշակոթողների բարեկարգման աշխատանքներ իրականացնել:
«Ակցիաները, որոնք անցկացվում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների անմիջական մասնակցությամբ, կտևեն մինչև մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը»,-ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).