ՀՀ քաղաքացին թուրքական հատուկ ծառայությանը տեղեկություններ է փոխանցել
ՀՀ քաղաքացին, որը նախկինում բազմիցս գտնվել է Թուրքիայում և հայտնվել այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում, ՀՀ–ի և Արցախի մասին տեղեկություններ է հետագայում հավաքել ու փոխանցել թուրքական ծառայություններին։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
ՀՀ քաղաքացին Թուրքիայից Հայաստան վերադառնալուց հետո, Թուրքիայում բնակվող իր ծանոթի միջոցով օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցին է փոխանցել իր բջջային հեռախոսահամարը:
Հեռախոսազրույցների ընթացքում նա ընդունել է վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի և Արցախի տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության` զինված ուժերի, սպառազինությունների մասին պետական գաղտնիք կազմող տեղեկություններ ձեռք բերել և հայտնել թուրքական հետախուզական ծառայությանը։
Դրանից հետո ՀՀ քաղաքացին հավաքել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ, որոնք ինչպես անձամբ, այնպես էլ կնոջ միջոցով, օտարերկրյա հետախուզության ծառայության աշխատակցի հետ համացանցային կապի ընթացքում փոխանցել է վերջինիս։ Դրա դիմաց որպես վարձատրություն ստացել է շուրջ 1500 դոլար գումար:
ՀՀ քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը)։ Նա կալանավորվել է։
Պետական դավաճանությանն օժանդակելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ՀՀ քաղաքացու կինը, որի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:
Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:
2021 թվականի ապրիլի 5-ին հիշատակված 2 անձանց մասով քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է գործով դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու, և այն դատարան ուղարկելու նպատակով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.