«Սուրմալու»-ում հրդեհի վայրում այս պահին աշխատում է քննչական խումբը
«Սուրմալու» տոնավաճառում բռնկված հրդեհի վայրում այս պահին աշխատում է քննչական խումբը, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն: Այս մասին News.am-ին հայտնեցին ՀՀ Քննչկան կոմիտեից:
«Ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասացին ՔԿ-ից:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 03:07-ին «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող «Սուրմալու» Երևանի պահածոների գործարանից։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի կենտրոնական մասնաշենքում (մոտ 2000 քմ)։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք։ Ավելի ուշ դեպքի վայր է մեկնել ևս 8 մարտկան հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: Դեպքի վայրում է եղել գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.