Արամ Գ. Սարգսյան․ Անթույլատրելի է ընտրությունների անցկացումը Փաշինյանի օրոք
Անթույլատրելի է ընտրությունների անցկացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք: Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
Նա նշեց, որ ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, պետք է դառնա ջրբաժանի օր, և անհրաժեշտ է ցույց տալ, որ ազգը չի ցանկանում մահանալ:
Նա վստահություն հայտնեց, որ ամբողջ աշխարհը հետևելու է, թե իրեն ինչպես է պահելու հայ ժողովուրդը, որքանով է միասնական: «Դա նաև կվկայի այն մասին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք ընտրությունները չեն կայանա»,- հավելեց Սարգսյանը:
Քաղաքական գործիչը շեշտեց, որ ներկայիս իշխանությունները, եթե անգամ ցանկանան, որ Թուրքիայի ոտը մտնի Հայաստան, դրան չեն կարող հասնել, քանի որ սահմանների պահպանությունը վերջնականապես հանձնել են Ռուսաստանին, որը որևէ մեկին թույլ չի տա այստեղ թափանցել: «Ռուսաստանի համար Հայաստանի ռազմավարական նշանակությունն է՛լ ավելի է մեծացել: Պատահական չէ, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահներն են կանգնած: Բայս սա, իր հերթին, հանգեցրել է Հայաստանի ինքնիշխանության նվազեցման»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը, ապա քաղաքական գործչի գնահատմամբ՝ Փաշինյանը Մոսկվա է գնում թողություն և անվտանգության երաշխիքներ ստանալու: «Հիմա ծառացած է պետականության պահպանման հարցը, որից հետո միայն հնարավոր կլինի մտածել զարգացման մասին: Ժողովուրդը պետք է հրաժարվի մանիպուլյացիաներից և տեխնոլոգիաներից, որոնք կիրառում են իր դեմ: Ինչ վերաբերում է հաղորդուղիների ապաշրջափակման ձևակերպմանը, որն այսօր առաջարվում է, դա մեր շահերից չի բխում, այլ միայն մեր թշնամիների շահերից: Փաշինյանը, սակայն, նման պայմաններում ասում է, որ մենք չպետք է թշնամի լինենք երկրի հետ, որը քեզ թշնամի է հայտարարում, հավակնում է Սյունիքին ու Երևանին և կտրում է մեր հայրենակիցների գլուխները: Նա պետք է հասկանա, որ ժողովուրդն այդ թեզերը չի ընդունի: Փաշինյանը պետք է կանգնի դատարանի առաջ»,- ամփոփեց Սարգսյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 09:50
Современные народы ненавидят свое прошлое, презирают настоящее, а к будущему относятся с безразличием. Вряд ли такой настрой приведет к чему-то хорошему. Об этом в своем Telegram-канале написал бывший посол Армении при Святом Престоле Микаэл Минасян.
-
2025-06-02 09:39
Министр иностранных дел Армении Арарат Мирзоян 20 мая выступил с речью на открытии регионального семинара послов Европейского союза в странах Восточной Европы и Центральной Азии. В своём выступлении руководитель внешнеполитического ведомства закавказской республики коснулся ряда вопросов «построения общего будущего» с Евросоюзом.
-
2025-06-02 09:17
В первой части нашего материала - «Кипрский вопрос и погромы 1955 в Стамбуле» - мы, в частности, писали: «Проблемы Кипра и Нагорного Карабаха во многом схожи. Прежде всего в тех геноцидальных действиях, которыми нацистские режимы Анкары и Баку пытались и пытаются решить эти конфликты. По принципу «нет народа - нет проблемы».
-
2025-06-02 09:03
Беспрецедентное сближение армянского правительства с позицией Турции и Азербайджана может быть частью стратегической игры, разработанной в Анкаре с участием Баку. Такую точку зрения в эфире программы Sputnik Армения "Абовян time" выразил политолог Ара Погосян.