Վազգեն Մանուկյան․ Այս 44 օրը պատերազմ չէր, սպանդանոց էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս 44 օրը պատերազմ չէր, սպանդանոց էր. փակված էին բոլոր լրատվամիջոցները, և իրենք երիտասարդներին հազարներով գցում էին կրակի տակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Սևան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Մենք դա ներելո՞ւ ենք: Սա ոչ թե վատ իշխանություն է, որին պետք է փոխել ընտրությունների միջոցով, ձեր սիրտը պետք է ատելությամբ լցվի սրանց նկատմամբ: Իրենք մեր հայրենիքը ոչնչացրեցին: Միակ ճանապարհը՝ ժողովրդով քշել սրանք: Ես ընտրություն չեմ ընդունում: Ինչքան զոռով քշենք այս իշխանություններին, այնքան հարգանք կունենանք ինքներս մեր նկատմամբ:
Հիմա էլ ասում են՝ ճանապարհներ են բացվում: Այսինքն դուք դիտմամբ պարտվեցիք, որ ճանապարհ բացե՞ք: Այդպես է ստացվում: Վատ եք ապրում, ավելի վատ եք ապրելու, այս ճանապարհը տանում է այդտեղ»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանն վստահություն հայտնեց, որ ներկա ընտրությունները բացի վնասից ոչ մի բան Հայաստանին չեն բերելու. «Եթե կտրուկ չփոխենք իրավիճակը, Հայաստանը դանդաղ մահանալու է»:
Վազգեն Մանուկյանի ելույթից հետո հանրհավաքն ավարտվեց, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 13:57
Дату получения дохода указывать в налоговой декларации не требуется. Об этом замминистра финансов Армении Арман Погосян заявил на заседании постоянной парламентской комиссии по экономическим вопросам.
-
2025-04-22 13:56
Вопрос закрытия Нубарашенской свалки, рекультивации ее территории и начала строительства нового мусорного полигона по-прежнему остается нерешенным.
-
2025-04-22 13:52
Оппозиционный блок "Айастан" представил в парламенте Армении законопроект, предусматривающий уголовную ответственность за отрицание Геноцида армян. Об этом сообщил секретарь фракции Арцвик Минасян.
-
2025-04-22 13:48
Миссия ЕС в Армении (EUMA) зафиксировала два выстрела, предположительно, с азербайджанской стороны, повредившие гражданскую инфраструктуру в армянском селе Хознавар.