Ադրբեջանը փորձում է գերիներին չվերադարձնելու արդարացում փնտրել
Ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց չվերադարձնելու համար և առաջ է քաշում ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսպես է պատասխանել․
Ադրբեջանի իշխանությունների մեղադրանքներին, թե հայկական կողմը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ականապատ տարածքների քարտեզները չի տրամադրել:
Նա հիշեցրել է, որ ադրբեջանական իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքով և 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ստանձնած իրենց հանձնառությունները՝ հայրենադարձնելու դեռևս պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։
«Ի պատասխան այս հարցում նաև միջազգային հանրության ճնշումներին, ադրբեջանական կողմը փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ադրբեջանական պաշտոնյաների կողմից այդ հարցի բարձրացումը կրում է զուտ հրապարակային բնույթ»,–ասել է նա:
Նաղդալյանը հիշեցրել է, որ հակամարտության ողջ ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն հանդես չի եկել ականազերծման հարցերով համագործակցելու առաջարկով, այլև ավելին` ամեն ջանք ներդրել է Հայաստանում և Արցախում ականազերծման ծրագրերի իրականացումը խափանելու նպատակով։
«Բավական է հիշել, որ Ադրբեջանը 2016թ․ արգելափակել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգումը վերջինիս՝ ականազերծման ծրագրերին աջակցելու պատրվակով, ինչն էլ հանգեցրել է Հայաստանում ԵԱՀԿ դաշտային առաքելության փակմանը»,–նշել է նա։
Նաղդալյանը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու նման պրակտիկայից և գործուն քայլեր ձեռնարկել՝ կատարելու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններն ու միջազգային հումանիտար իրավունքի պահանջները, որոնք ենթադրում են անհապաղ և անվերապահ կերպով բոլոր գերիների և պատանդառության մեջ գտնվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.