Արամ Օրբելյան․ Նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա
2,5 տարի է արձանագրում ենք, որ 300․1 հոդվածը կիրառելիության և որոշակիության խնդիրներ ունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշումը հրապարակելուց հետո։
«Ավելի քան 2,5 տարի առաջ, դեռևս նախաքննության փուլում, դատախազին միջնորդություն էինք ներկայացրել՝ 300․1 հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կարծիքը ստանալ»,- ասաց փաստաբանն ու հարց բարձրացրեց՝ պետք է պարզել, թե որքա՞ն գումար է պետությունը ծախսել, որքա՞ն գումար է հասարակությունը ծախսել՝ քրեական գործընթաց իրականացնելու համար, ինչն, ըստ նրա, ի սկզբանե բոլորին պարզ էր, որ ապօրինի է։
«Հիմա դիմել են Սահմանադրական դատարան։ Վերաորակման որևէ կառուցակարգ չկա, նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա»,- նշեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է ՔՕ 309 հոդվածին, ապա Օրբելյանի դիտարկմամբ՝ դրա վաղեմությունը վաղուց անցել է։
«Ամեն գնով անձին դատապարտելու մոլուցքն ինքնին հակաիրավական, հակամարդկային և հակասահմանադրական է։ Մարդու անմեղության կանխավարկածը՝ որպես մարդու կարևորագույն իրավունքներից մեկը, պետք է վերջապես ընկալենք»,- կարծիք հայտնեց փաստաբանը հավելելով, որ դատախազությունը նույնպես պետք է առաջնորդվի անմեղության կանխավարկածով և անձն անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ։
Ռ․ Քոչարյանի պաշտպանը նաև տեղեկացրեց, որ անձի իրավունքների խախտման մասով դեռևս հստակ որոշում չունեն։
«Մեր վստահորդը պետք է որոշի՝ ինչ գործընթաց է սկսում։ Իմ անձնական կարծիքով, բոլոր այն անձինք, որոնց իրավունքները խախտվել են, պետք է իրականացնեն գործընթաց իրենց իրավունքների պաշտպանության համար։ Դա է այն գործիքը, որպեսզի դատախազությունն ամեն գնով անձանց դատապարտելու ցանությունը մոռանա և սկսի իրականացնել իր գործառույթն՝ օրինականության վերականգնման ուղղությամբ»,- հայտարարեց պաշտպանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 16:15
Сборная Армении по футболу сыграет в стыковых матчах Лиги наций с командой Грузии. Об этом стало известно в пятницу по итогам жеребьевки плей-офф престижного турнира, которая состоялась в швейцарском Ньоне.
-
2024-11-22 16:11
«Власти Азербайджана намерены использовать климатический саммит COP29, прошедший в Баку, как платформу для антиармянской пропаганды.
-
2024-11-22 16:09
Человечество еще не окунулось в третью мировую войну, но уже идет настоящая информационная война. Об этом заявил президент Беларуси Александр Лукашенко, передает корреспондент Белта.
-
2024-11-22 16:08
Премьер-министр Казахстана Олжас Бектенов провел оперативное совещание о принятии срочных мер по обеспечению безопасности основных военных и гражданских объектов в связи с ситуацией вокруг Украины, передает Tengrinews.kz.