ԱՄՀ-ն 2021թ․ բարձրացրել է համաշխարհային տնտեսության աճի իր կանխատեսումը
COVID-19-ի դեմ պատվաստանյութի ներդրումը և կառավարության օժանդակությունը համավարակային անկումից հետո ուժեղ վերականգնման արդյունքում 2021 թվականին կխթանեն համաշխարհային տնտեսական աճը մինչև ռեկորդային բարձր մակարդակ, ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին կանխատեսման մեջ:
ԱՄՀ-ն ակնկալում է, որ համաշխարհային տնտեսությունը 2021-ին կաճի 6 տոկոսով՝ հունվարին կանխատեսված 5.5 տոկոսի համեմատ: Դա կլինի ԱՄՀ-ի կանխատեսած համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացումը 1980 թվականից ի վեր:
2022 թվականին միջազգային տնտեսական աճը կդանդաղի մինչև դեռ բարձր 4.4 տոկոս՝ հունվարյան 4.2 տոկոս կանխատեսման համեմատ:
Կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին ԱՄՆ տնտեսությունը կաճի 6.4 տոկոսով, որը կլինի ամենաարագ աճը 1984 թվականից ի վեր, և 2022 թվականին՝ 3.5 տոկոսով: ԱՄՆ-ում աճը խթանվում է Նախագահ Ջո Բայդենի 1.9 տրիլիոն դոլար օգնության փաթեթով, մինչդեռ պատվաստանյութերի ներդրման արագացումն ամերիկացիներին թույլ է տալիս վերադառնալ ռեստորաններ, բարեր, խանութներ և օդանավակայաններ:
Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականով՝ աշխարհի երկրորդ խոշոր տնտեսությունը՝ Չինաստանը, որը մեկ տարի առաջ դրակոնյան միջոցներ էր կիրառել COVID-19-ի աճը ճնշելու համար և սկսել էր տնտեսության վերականգնումը, այս տարի 8.4 տոկոս աճի կհասնի, 2022 թվականին՝ 5.6 տոկոսի:
ԱՄՀ-ն ակնկալում է, որ եվրոն օգտագործող 19 երկրներն այս տարի միասին կաճեն 4.4 տոկոսով, իսկ 2022 թվականին՝ 3.8 տոկոսով: Ակնկալվում է, որ Ճապոնիայում աճն այս տարի 3.3 տոկոս կկազմի, իսկ հաջորդ տարի՝ 2.5 տոկոս, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 19:43
Между британской компанией и Кашенским месторождением стояли Арцах и 120 тысяч армян 5 ноября 2020 года Шаварш Кочарян, который на тот момент занимал должность замглавы МИД Армении, заявил, что одно из государств – постоянных членов Совбеза ООН сорвало на закрытой встрече совета согласование единой позиции, касающейся эскалации конфликта в Нагорном Карабахе. Практически сразу в СМИ просочилась информация о том, что это Британия заблокировала принятие резолюции Совбеза ООН по Карабаху, согласованной сопредседателями Минской группы ОБСЕ.
-
2025-07-23 19:39
Отказ властей Армении выполнять решение Стокгольмского арбитража чреват последствиями, согласно и национальному законодательству, и Нью-Йоркской конвенции (о признании и приведении в исполнение международных арбитражных решений). От этом заявила в соцсетях экс-министр юстиции Армении Арпине Ованнисян.
-
2025-07-23 19:35
Всемирная организация здравоохранения (ВОЗ) наблюдает в секторе Газа резкий рост числа смертей, связанных с недоеданием, в 2025 году организация задокументировала в Газе 21 случай смерти детей в возрасте до пяти лет из-за этого. Об этом заявил на брифинге глава ВОЗ Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-07-23 19:30
Защитники архиепископа Микаэла Аджапахяна сообщили, что предварительное расследование по уголовному делу в отношении него объявлено завершённым.