Последние новости

ԱՄՆ-ն սթափվել է, Իրանը պատրաստ է վերադառնալ պարտավորություններին

ԱՄՆ-ի ղեկավարությունը բանակցությունների պատրաստակամություն է հայտնել, Թեհրանն իր հերթին պատրաստ է վերադառնալ միջուկային ծրագրի վերաբերյալ պարտավորություններին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

«Մենք այսօր տեսնում ենք մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ն սթափվել է բանակցությունների համար, ու մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք վերադառնալ միջուկային ծրագրի պարտավորությանը՝ բոլոր պատժամիջոցները հանելու դիմաց», - ասել է նա։

Իրանի նախագահն ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է և ուզում է լուծել չլուծված հարցերն ու խնդիրները:

«ԱՄՆ-ն այսօր խոսում է ուղղակի կամ անուղղակի բանակցությունների պատրաստակամության մասին, դա Իրանի ժողովրդի հաղթանակն է», — ավելացրել է Ռոհանին, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ