Ռուստամ Բադասյանը՝ Մարտի 1-ի գործի մասին
Մեծ ցավ եմ ապրում տեղի ունեցած գործընթացների մասով, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական գործընթացին։
«Կա արդեն դատական որոշում։ Դատախազությունը պետք է որոշի՝ այդ ակտերը ենթակա են բողոքարկման, թե՝ ոչ։ Ես չեմ կարող մեկնաբանել դատախազության, դատարանի կամ այլ անձանց և մարմինների գործողությունները», - ասաց նախարարը։
Լրագրողի դիտարկմանը, թե այս իշխանության քաղաքակաան թիմի համար Մարտի 1-ի բացահայտումը քաղաքական առաջնահերթություն էր, Ռուստամ Բադասյանը պատասխանեց.
«Ամեն գործընթացի մասով կա կոնկրետ պատասխանատու և չի կարելի բոլոր հարցերի պատասխանն ակնկալել քաղաքական իշխանությունից։ Հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և պետք է ընդունել, որ որոշ հարցերում մենք ունենք ձախողումներ»։
Նախարարն ասաց, թե քննադատության հիմնական թիրախն այն է, որ վեթինգ չի կատարվել, նշեց, որ պատրաստ է կրել քաղաքական պատասխանատվություն։
«Ես հիմնական պատասխանատուն եմ դատաիրավական ոլորտի բարեփոխումների։ Քննադատության հիմնական թիրախն այն է, որ վեթինգ չի կատարվել։ Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն՝ ցանկացած, ինչ որոշում որ կկայացվի, եթե կվերլուծվի, որ ես եմ պատասխանատուն դատաիրավական բարեփոխումների և վեթինգը չանելու։ ՀՀ-ում անկախ դատական իշխանություն ստեղծելու, պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական համակարգ ստեղծելու մեր պայքարը չի ավարտվել և անձնապես իմ պայքարը չի ավարտվել, ինչ կարգավիճակով էլ դա լինի», - ասաց Ռուստամ Բադասյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 09:36
Постоянное представительство Ирана при Организации Объединенных Наций в Нью-Йорке направило в Совет Безопасности ООН доклад с подробным описанием преступлений, совершенных Израилем во время его войны против Исламской Республики в прошлом месяце, сообщает Mehr.
-
2025-07-21 09:34
В Армении произошло землетрясение магнитудой 2,4, сообщила Спасательная служба МВД.
-
2025-07-21 09:31
Продолжаю публиковать интересные сведения: день четвёртый. Об этом на своей странице в Facebook написал арцахский адвокат Роман Ерицян, опубликовав также фотографии.
-
2025-07-21 09:28
Католикос Всех армян Гарегин Второй 20 июля в Первопрестольном Святом Эчмиадзине принял участников 12-го Всеармянского молодежного и студенческого сбора АРФ «Дашнакцутюн». Делегацию сопровождали член Бюро АРФД Овсеп Тер-Геворкян и член АРФД Армении Гегам Манукян.