Լավրովը հայտարարել Է այլ երկրներ պատվաստանյութ մատակարարելու պատրաստակամության մասին
Ռուսաստանը պատրաստ Է տեղեկատվական թափանցիկության հիման վրա կարիքավոր երկրներին պատվաստանյութեր մատակարարել COVID-19-ի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը News International պակիստանյան թերթին տված հարցազրույցում:
«Ներկայում գերակայությունը բնակչության պատվաստումն Է: Իհարկե, հակաքովիդային պատրաստուկների արդարացի բաշխման հարցը խիստ զգայուն հարց Է, հատկապես աղքատ երկրների համար: Այդ կապակցությամբ պատրաստ ենք տեղեկատվական թափանցիկության հիման վրա ռուսաստանյան անվտանգ և արդյունավետ պատվաստանյութեր մատակարարել»,-ասել Է նա: Նախարարը հիշեցրել Է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումների մասին համաձայնություն Է ձեռք բերվել ավելի քան 50 պետությունների հետ, իսկ մի շարք երկրներում գործարկվել Է դրա արտադրությունը: «Կշարունակենք մեր ավանդը ներդնել COVID-19-ի դեմ պայքարի միջազգային ջանքերում: Այսուհետև ևս կօգնենք տուժած երկրներին ինչպես երկկողմ ձևաչափերով, այնպես Էլ բազմակողմ կառույցների գծով»,-նշել Է Լավրովը: Միևնույն ժամանակ Լավրովը հավելել Է, որ Մոսկվան Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համարում Է գլխավոր միջազգային հարթակ՝ համավարակի դեմ պայքարի գործում գլոբալ ջանքերի համակարգման համար:
«Ելնում ենք այն բանից, որ կազմակերպությունն ընդհանուր առմամբ իրականացնում Է իր գործառույթները: Հետագայում Էլ տարբեր առումներով օգնություն կցուցաբերենք նրան»,-ասել Է նա: Ռուսաստանի առջողապահության նախարարությունը 2020 թվականի օգոստոսին գրանցել Է COVID-19-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ում: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել «Սպուտնիկ V» անվանումը: «Սպուտնիկ V»-ն գրանցվել Է 1,5 միլիարդից ավելի ընդհանուր բնակչություն ունեցող 59 երկրներում: Նաև Ռուսաստանում ստեղծվել են COVID-19-ի դեմ ևս երկու պատվաստանյութեր՝ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնի «ԷպիՎակԿորոնա»-ն, որը գրանցվել Է հոկտեմբերին, և Ռուսաստանի ԳԱ-ի Չումակովի անվան կենտրոնի «ԿովիՎակ» պատվաստանյութը: Ինչպես սպասվում Է, պատվաստանյութը գրանցում կարող Է ստանալ մինչև տարեվերջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.